Դարձիր հեղինակ՝ FashionYan.com-ում

FashionYan.com-ը հնարավորություն է տալիս սկսնակ լրագրողներին, ուսանողներին եւ նրանց, ովքեր սիրում են գրել, կամավորության սկզբունքով դառնալ բլոգի հեղինակներից:
Եթե քեզ հետաքրքրում է նորաձեւության ու գեղեցկության աշխարհը, եթե ցանկանում ես գրել համաշխարհային թրենդների, ոճի, արվեստի, մշակույթի եւ, ինչու չէ, հայտնիների մասին եւ ձեռք բերել օնլայն լրագրության փորձ, ինչպես նաեւ դառնալ հայտնի հեղինակ կամ Fashion Blogger, ապա ազատ ես ուղարկել FashionYan.com-ի ֆեյսբուքյան էջին քո ստեղծագործությունները, որոնք կարող են լինել նաեւ ռուսերեն:

Պարտադիր պայման է, որպեսզի հոդվածները լինեն քո սեփականը, գողացված չլինեն այլ կայքերից, եւ, իհարկե, գրված լինեն հնարավորինս գրագետ ու կոկիկ! Հոդվածները կարող են լինել նաեւ թարգմանություններ՝ սկզբնաղբյուրի առկայության դեպքում միայն, ինչպես նաեւ՝ հարցազրույցներ, միջոցառումների լուսաբանում, հագուստի հավաքածուների, նորաձեւ միտումների մասին խոհեր ու ակնարկներ: 

Հոդվածները կարող ես ուղարկել նաեւ  sh.shatikyan@gmail.com հասցեին: