Ամանորի թխվածքաբլիթներ. բաղադրատոմսեր

Տոները մոտենում են՝ իրենց հետ բերելով հաճելի պատրաստությունները թե ինտերիերի ձևավորման, թե տոնական սեղանի ուտեստների համար: Նոր տարվա սեղանի անբաժան մասնիկը, խոզի բդից բացի, իհարկե, քաղցրավենիքն է 🙂 Որոշ երկրներում Ամանորի թխվածքաբլիթներն ավանդական ուտեստ են, իսկ մեզ մոտ դրանք միայն վերջերս են նորաձև դարձել: Այսօր առաջարկում եմ այդպիսի թխվածքաբլիթների պատրաստման մի քանի հեշտ բաղադրատոմս:

Բաղադրատոմս N1

Անհրաժեշտ մթերք՝

Կարագ կամ մարգարին – 250 գրամ

Շաքարի փոշի — 400 գրամ

Ձու – 1 հատ

Ալյուր – 500 գրամ

Ձվի սպիտակուց – 2 հատ

Աղ, վանիլ

Կաթ

Կերակրի ներկանյութ

t1

Պատրաստման եղանակը

Կարագը, շաքարի փոշու կեսը, ձուն, աղը, վանիլը և այլուրն խառնել: Ստացված զանգվածը փաթաթել ցելոֆանի մեջ և թողնել մեկ գիշեր սառնարանում: Ապա խմորը բաժանել մի քանի մասին, գրտնակել և կտրել ձեր ցանկացած ձևով: Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մոտ 10 րոպե: Երբ բլիթները պատրաստ են, ժամանակն է անցնել ջնարակի պատրաստմանը: Դրա համար անհրաժեշտ է հարել ձվի երկու սպիտակուցները, ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, ապա շաքարի փոշու մնացած մասը և 2 թեյի գդալ կաթ: Ջնարակին կարող եք խառնել ձեր նախընտրած ներկանյութը և ըստ այդմ ձևավորել բլիթները:

Բաղադրատոմս N2

Անհրաժեշտ մթերք՝

Շագանակագույն շաքարավազ – 180 գրամ

Մարգարին – 100 գրամ

Սերուցք – 100 միլիլիտր

Ալյուր – 2 բաժակ

Ձու – 1 հատ

Կակաո – 3 ճաշի գդալ

Փխրեցուցիչ

Մեղր – 2 ճաշի գդալ

Համեմունքներ՝ մեխակ, դարչին, մշկընկույզ, իմբիր

Դառը շոկոլադ

Շաքարի փոշի

jpjtocwx

Պատրաստման եղանակը

Ալյուրին խառնել փխրեցուցիչը, ավելացնել մարգարինը, շաքարավազը, ձուն, մեղրն ու համեմունքները՝ յուրաքանչոյւրից 1 կամ 2 ճաշի գդալ: Այնքան խռնել՝ մինչև միատարր զանգված ստացվի: Խմորը գրտնակել բարակ շերտի, կտրատել աստղաձև կամ ցանկացած այլ ձևի և թխել 200 ասիճան տաքացված ջեռոցում մոտ 10 րոպե:

Թխվածքաբլիթները կարելի է պատել հալեցրած դառը շոկոլադով կամ սերուցքով, որը պետք է տաքացնել և խառնել կակաոյի փոշու հետ:

Բաղադրատոմս N3

Անհրաժեշտ մթերք՝

Մարգարին-110 գրամ

Ալյուր- 260 գրամ

Շաքարավազ — 50 գրամ

Շագանակագույն շաքարավազ – 50 գրամ

Ձու- 1 հատ

Աղ, փխրեցուցիչ, վանիլ

Շաքարի փոշի — 160 գրամ

Կաթ- 2 ճաշի գդալ

Սև և նարնջագույն ներկանյութ

snegoviki

Պատրաստման եղանակը

Մարգարինը հարել, ավելացնել շաքարավազը, փխրեցուցիչը և աղը: Առանձին հարել ձուն և վանիլը, ավելացնել մարգարինի զանգվածին: Խառնել՝ ավելացնելով ալյուրը: Խմորից տափակ գնդիկներ պատրաստել՝ մեծ և փոքր: Դնել թավայի մեջ այնպես, որ ձնեմարդ ստացվի, և թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում՝ 10 րոպե:

Ձնեմարդուկների ձևավորման համար պետք է շաքարի փոշին և կաթը լավ խառնել, բաժանել ստացված զանգվածը երեք մասի՝ մեկը թողնել նույնությամբ, մյուս երկուսի մեջ լցնել սև և նարնջագույն գունանյութ: Երբ թխվածաբլիթները պատրաստ են, զարդարեք դրանք ջնարակով:

Բարի ախորժակ!

novogodnee-pecenie

Advertisements

One thought on “Ամանորի թխվածքաբլիթներ. բաղադրատոմսեր

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s