Մերլին Մոնրո. շիկահեր կնոջ ճակատագրական մտքերը

Բոլոր ժամանակների սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրոն սիրում էր կրկնել՝ “Նա, ում մասին տենչում են միլիոնավոր մարդիկ, չի կարող պատկանել մեկին”: Բայց, չնայած սրան, ճակատագրական շիկահերը երազում էր իրական ու անկեղծ սիրո մասին՝ գիտակցելով, որ ”կարիերան չի կարող ջերմացնել կնոջը ցուրտ գիշերը”: 

FashionYan.com-ն առանձնացրել է Մոնրոյի կյանքի կանոններն ու լավագույն մտքերը, որոնք գուցե ուղենիշ լինեն ինչ-որ մեկի համար😉

marilyn-monroe

Եթե դուք կարողանաք ծիծաղեցնել աղջկան, ապա կարող եք անել նրա հետ ամեն բան, ինչ կցանկանաք: 

Տվեք աղջկան ճիշտ կոշիկներ, և նա կգրավի ամբողջ աշխարհը:

Տղամարդու հետ պետք է լավ լինի, վատ ապրել կարող ես և առանց նրա:

Ինձ պետք չէ նա, ով իմ մեջ տեսնում է միայն լավը: Ինձ պետք է նա, ով իմ մեջ տեսնում է նաև վատը, բայց շարունակում է մնալ ինձ հետ:

Ես դեմ չեմ ապրել տղամարդկանց աշխարհում այնքան, քանի դեռ ես այնտեղ ինձ կին եմ զգում:

Կարիերան հիասքանչ բան է, բայց այն չի կարող ջերմացնել քեզ ցուրտ գիշերներին:

Մանուկ հասակում ինձ ոչ ոք չի ասել, որ ես նրբիկ եմ ու գեղեցիկ, բայց բոլոր փոքրիկ աղջիկները պետք է իմանան, որ իրենք գեղեցիկ են, նույնիսկ եթե նրանք այդպիսին չեն:

marilyn-monroe

Այն միակ բանը, որն ամենաշատն ես ցանկանում ունենալ կյանքում, սովորաբար փողով գնել հնարավոր չէ:

Ես հաստատ գիտեմ, որ երբեք երջանիկ չեմ լինելու, բայց ես կարող եմ լինել ուրախ:

Կնոջը վիրավորել կարող է միայն ճակատագրի կողմից նվաստացած տղամարդը:

Ամուսինն այն մարդն է, որը միշտ մոռանում է քո ծննդյան օրը, բայց երբեք բաց չի թողնում առիթը՝ հիշեցնելու քո տարիքը:

Մենք՝ աղջիկներս, միայն երկու զենք ունենք՝ թարթչաներկ և արցունքներ, բայց երբեք չենք կարող օգտագործել դրանք միասին:

Փողի մեջ չէ երջանկությունը, այլ գնումների🙂

Սերը և աշխատանքը կյանքի միակ արժեքավոր բաներն են:

Ի՞նչ նշանակություն ունի, որ ամբողջ աշխարհը տենչում է քեզ, եթե, միևնույն է, դու արթնանում ես միայնակ:

Հաջողությունը ստիպում է մարդկանց ատել քեզ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s