HENNESSY ֆրանսիական կոնյակների գաղտնիքը բացահայտված է :)

Ֆրանսիական լեգենդար HENNESSY ապրանքանիշն այսօր Երևանում կոնյակի համտես և վարպետության դաս անցկացրեց ԶԼՄ-ների համար՝ ներկայացնելով կոնյակի ստեղծման ավանդույթները, հնեցման գաղտնիքներն ու համտեսման նրբությունները։

k2

Կոնյակի հիմքը կազմում է կոնյակի սպիրտը՝ օդովին, որը ոչ մի դեպքում համտեսել չի կարելի. թնդեցումը 70 աստիճանի է։ Պակաս կարևոր չէ նաև տակառը, որում պահվում է կոնյակը։ HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոյը նշում է, որ լավագույն կոնյակը ստանալու համար այն պետք է պահել կաղնուց պատրաստված տակառների մեջ։ Հենց կաղնին է, որ կոնյակին յուրահատուկ համային երանգներ է հաղորդում, օրինակ՝ վանիլի։

k3

Լրագրողները համտեսեցին HENNESSY ապրանքանիշի երեք տեսակի կոնյակ՝  V.S (Very Special), V.S.O.P. (Very Superior Old Pale) և X.O.(eXtra Old), որոնցից յուրաքանչյուրը պարունակում է համային յուրահատուկ երանգներ՝ թեթև փայտյա բույրերից մինչև էկզոտիկ մրգերի ու համեմունքների բույրեր։

Գիյոմ դը Գիտոյն ասում է, որ HENNESSY-ի համտեսման հանձնաժողովի յոթ անդամներն ամեն օր 40-50 բաժակ կոնյակ են համտեսում, որի համար իդեալական պայմաններ են անհրաժեշտ՝ 20 աստիճան ջերմությամբ սենյակ, ոչ մի օծանելիքի կամ այլ բույրեր։ Եվս մեկ կարևոր պայման՝ համտեսողները միշտ միևնույն տեղը պետք է նստեն։

k5

Ի դեպ, աշխարհում ամեն վայրկյան մեկ շիշ HENNESSY կոնյակ է խմվում։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s