Բելգիահայ երգչուհի Kéyoh-ը՝ հեղինակավոր ամսագրի շապիկին

Բելգիահայ երգչուհի Kéyoh-ը (Կարինե Օհանյան) հայտնվել է տեղի հեղինակավոր ամսագրերից մեկի՝ MATUVU-ի նոյեմբերյան համարի շապիկին: Ինչպես FashionYan.com-ին հայտնեց երգչուհին, ֆոտոնկարահանման ընթացքում նա մի փոքր հուզված է եղել, բայց դա չի խանգարել, որպեսզի ամեն ինչ ընթանա շատ արագ.

”Ես սովոր եմ ավելի լուրջ կեցվածքներ ընդունել տեսախցիկի առաջ, բայց MATUVU-ի կոնցեպտն այլ է, պետք է նկարը լիներ շատ վառ ժպիտով: Մեկ ժամում ստացանք շապիկի նկարը: Ինքս էլ զարմացա, որ այդպես արագ ստացվեց, չնայած՝ միշտ էլ ավելի հեշտ է աշխատել պրոֆեսիոնալների հետ”:

k1

Kéyoh-ը հավելեց, որ այս տարի արդեն երկրորդ անգամ է հայտնվում ամսագրի շապիկին, սակայն MATUVU-ի համար լուսանկարվելն իր համար առավել նշանակալի է, քանի որ այն ֆեշըն ուղղվածություն ունի և ներկայացնում է ուժեղ կնոջ կերպարը:

a

”Կարելի է ասել՝ ես երազում էի հայտնվել այս ամսագրի շապիկին: Երազանքս կատարվեց, ինչի համար շատ ուրախ եմ և հպարտ”,-նշեց Կարինեն:

FashionYan.com-ը շնորհավորում է Kéyoh-ին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ:

k

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s