Հպարտ և միայնակ. Ֆաինա Ռանևսկայայի դիպուկ մտքերից

ԽՍՀՄ հայտնի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան մեզանում ավելի շատ հայտնի է ոչ թե իր դերերով, այլ սարկազմիկ ու դիպուկ մտքերով: Ողջ կյանքը միայնակ ապրած այս կնոջ խոսքերը դարձել են թևավոր մտքեր՝ ուժ տալով հազարավոր կանանց:

FashionYan.com-ն այսօր առանձնացրել է դրանցից մի քանիսը:

012

Անշուշտ, կանայք ավելի խելացի են, քան տղամարդիկ: Դուք երբեւէ տեսե՞լ եք մի կնոջ, որը խելքը կորցնի միայն նրա համար, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի:

Միֆն այն մասին, թե կանանց հետաքրքրում են միայն հարուստ տղամարդիկ, հորինել են տղամարդիկ, ովքեր գումար չունեն:

Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին: Այնպես որ, ընտանիք կազմելուց առաջ արժե մտածել՝ ընտանիք, թե ամեն ինչ:

Աստված կանանց ստեղծել է գեղեցիկ, որպեսզի նրանց սիրեն տղամարդիկ, եւ հիմար, որպեսզի նրանք սիրեն տղամարդկանց:

Գեր կանայք չկան, կա նեղ հագուստ:

Եթե կինը քայլում է գլուխը կախ, նա սիրեկան ունի: Եթե կինը քայլում է գլուխը բարձր, նա սիրեկան ունի: Եթե կինը գլուխն ուղիղ է պահում, նա սիրեկան ունի: Եվ, ընդհանրապես, եթե կինը գլուխ ունի, ապա նա սիրեկան ունի:

Մի անգամ Ֆաինային հարցնում են՝ «Ի՞նչ եք կարծում, ավելի շատ շիկահեր, թե՞ սեւահեր կայանք են հավատարիմ»: «Ալեհերները»,-պատասխանում է դերասանուհին:

Ես բավականաչափ խելամիտ եմ եղել իմ կյանքը հիմարի պես ապրելու համար:

02

Երբ Ֆաինային հարցնում են, թե ինչու են տղամարդիկ ավելի շատ սիրում գեղեցիկ, քան խելացի կանանց, նա պատասխանում է. «Դա շատ պարզ է: Չէ՞ որ կույր տղամարդիկ քիչ են, իսկ հիմարները՝ ինչքան ասես»:

Եթե հիվանդը շատ է ցանկանում ապրել, բժիշկներն անզոր են:

Եթե դու սպասում ես, որ ինչ-որ մեկը կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, ապա դու պարզապես ծույլ հիմար ես: Որպես կանոն, «այնպիսին, ինչպիսին կաս»-ը, տխուր պատկեր է: Այնպես որ, փոխվիր, աշխատիր քեզ վրա, կամ էլ մեռիր միայնության մեջ:

Ինչու՞ են բոլոր հիմարներն այդքան կին:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s