10 միտք, որոնք կստիպեն սիրել աշունը

Որքան էլ չսիրես ցուրտ եղանակը, այնուամենայնիվ, այն գալիս է՝ իր դրական ու բացասական կողմերով: Երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ում տրամադրությունը, որոշումները, գործերը կախված են եղանակից: Վստահ եմ՝ ինքդ էլ հանդիպել ես մարդկանց, որոնք, օրինակ, անձրևի պատճառով հետաձգել են մեկ շաբաթ առաջ պլանավորած հանդիպումը կամ միջոցառումը: Սարսափելի է, այնպես չէ՞🙂 Իսկ ես սիրում եմ տարվա յուրաքանչյուր եղանակ՝ իր հարմար և անհարմար պահերով, որովհետև, ինչպես ասվում է մի հայտնի երգում, կարևորը ոչ թե դրսի, այլ քո ներսի եղանակն է😉 Հատուկ նրանց համար, ովքեր ”դեպրեսվում են” ցուրտ եղանակի սկսվելուն պես՝ ներկայացնում եմ մի քանի պատճառ, թե ինչու է պետք սիրել աշունը:

1. Խանութներում հայտնվում են ալոճը, թաց ընկույզն ու սեզոնի այլ ”համովությունները”:

a41

2. Բնությունը աննկարագրելի սիրուն գույներ է ստանում: Կարելի է հրաշալի ֆոտոսեսիա իրականացնել:

a1

3. Կարելի է քայլել խշխշան տերևների կամ անձրևաջրերի միջով, ինչպես մանկության օրերին:

a48

4. Տաք շոկոլադ, թեյ կամ սուրճ. սիրելի ըմպելիքը ցուրտ եղանակին առավել քան տեղին է:

a5

5. Վերջապես կարելի է հագնել սեզոնի ամենաթրենդային՝ գործված սվիտերը:

a2

6. Գլխարկ և շարֆ. կարելի է կրել ցուրտ եղանակի ամենանորաձև աքսեսուարները:

sh

7. Անձրև: Դժվար թե շատերը սիրեն թրջվել անձրևի տակ, բայց դրա պատճառով հյուրերի թիվն ու պարտադրված հանդիպումները կպակասեն, իսկ դա նշանակում է, որ կարելի է փակվել տանը, փաթաթվել տաք վերմակի մեջ ու շարունակել ընթերցել սիրելի գիրքը կամ դիտել ամենաթարմ սերիալները❤

56

8. Կարելի է խարույկ վառել ու ռոմանտիկ երեկո կազմակերպել անտառում:

a9

9. Մատչելի հանգիստ: Թավշյա սեզոնին հանգստյան տներում կտրուկ ընկնում են գները😉

aaa

10. Նոր սկիզբ: Ամառը համարվում է ”մեռած սեզոն”, երբ ամեն ինչ արվում է ”արձակուրդային ռեժիմով”, իսկ աշնանը ամեն ինչ սկսվում է նորից՝ նոր ուսումնական տարի կրթական հաստատություններում, նոր եթերաշրջան՝ հեռուստաընկերություններում և այլն:

a3

Մենք սովոր ենք, որ աշունն ինչ-որ նոր բանի սկիզբ է ազդարարում, ուրեմն՝ ինչու՞ չսկսել կյանքի նոր փուլ՝ հենց այս աշնանից😉

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s