Աշնանային նորաձևություն 2016

Ողջույն, իմ գեղեցկուհիներ: Կարոտել էի ձեզ անչափ🙂 Հուսով եմ՝ դուք էլ կարոտել էիք իմ գրառումները ;))) Դե ինչ, սկսվել է տարվա ամենառոմանտիկ եղանակը, երբ ուզում ես ժամերով քայլել և թրջվել անձրևի տակ՝ երազելով ամենասիրուն բաների մասին: Իհարկե, երազելը՝ երազել, բայց սեզոնին համապատասխան հագուստի մասին չպետք է մոռանալ, հակառակ դեպքում՝ չես խուսափի մրսածությունից🙂

Եվ այսպես, տեսնենք, թե նորաձևության համաշխարհային միտումներն ինչ նորույթներ են առաջարկում այս աշնան համար: Սկսեմ, թերևս, աշնան ամենապահանջված իրից՝ վերարկուից: Այստեղ ոճաբաններն առաջարկում են մեծ ընտրություն՝ թիկնոցներից մինչև ուռած բաճկոններ:

2016-ի աշնան առաջին կեսի համար ընտրիր կեյպ տեսակի վերարկու:

8

Իսկ ցրտերն ընկնելուն պես՝ քեզ համար ուռած բաճկոն գնիր, որը սեզոնի հիթերից է:

02

03

Միլիտարին արդեն մի քանի սեզոն է՝ չի զիջում իր դիրքերը: Այս աշունը ևս բացառություն չէ:

4f0

f05

Այս աշնան նորություններից է ծառայողական համազգեստի ոճը:

3b

a7

Դժվար է պատկերացնել ցուրտ եղանակն առանց մորթյա հագուստի: Այս աշնան համար, սակայն, ոճաբաններն առաջարկում են միանգամայն նոր ու խենթ լուծումներ, այսպես ասած, ուրախ մորթի🙂

eb

57c

Աշուն 2016-ի հաջորդ նորաձև թրենդը զոլավոր կոստյումն է: Ինչպես ասում են՝ դասականը հավերժ է:

9

17

Եվ, իհարկե, աշնան ամենադասական և արդիական՝ վանդակավոր հագուստը:

327

78

Բայց, թերևս, 2016-ի աշնան ամենաթարմ նորությունը թավիշն է: Այս կտորը միանգամայն անարդարացիորեն անտեսված էր դիզայներների կողմից երկար տարիներ, բայց, ինչպես ասում են, արդարությունը վերականգնվեց🙂 Եվ այժմ թավշյա աշուն ասվածը սոսկ բառակապակցություն չէ, այլ իրականություն!

9

Պաստելային երանգները ոչ են ասում աշնան մելամաղձոտությանը: Այս սեզոնին դրանք կրկին նորաձև են:

ed

44

d9

Կարմիրի և սևի համադրությունը թեև նորություն չէ և միշտ է արդիական, սակայն հատկապես այս աշնանը ոճաբանները խորհուրդ են տալիս անպայման կիրառել այն:

6f

6af

Ինչ վերաբերվում է տաբատներին, ապա այստեղ էլ որոշ դետալներ վերադարձել են անցյալից: Կլեշ կամ շրջազգեստ-տաբատները՝ վկա😉

modnie-bruki-17

modnie-bruki-15

modnie-bruki-31

modnie-bruki-39

Թերևս այսքանը: Իսկ կոշիկներին և աշնանային այլ նորաձև աքսեսուարներին կանդրադառնամ հաջորդ գրառման մեջ😉

 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s