Baby Shower. ինչի համար է այն և ինչպես կազմակերպել

Հայաստանում գնալով տարածում է գտնում Baby Shower-ը, որը կազմակերպվում  է մայրանալ պատրաստվող կանանց համար: Սա մի միջոցառում է, որի ժամանակ նվերներով է «ցողվում» հղի կինը: Հենց այստեղից էլ գալիս է միջոցառման անվանումը: Baby Shower-ը մեծ տարածում է գտել ԱՄՆ-ում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա աստիճանաբար տարածվել եվրոպական երկրներում:

b5

Ի սկզբանե, Baby Shower-ը պետք է անակնկալ լիներ ապագա մայրիկի համար: Նրան հրավիրում էին իր մտերիմներից մեկի տուն և խնջույք կազմակերպում, որի ընթացքում ապագա մայրիկին էին հանձնում բալիկի համար գնված իրերը: Այժմ մայրիկներն իրենք են կազմակերպում Baby Shower՝ հրավիրելով իրենց մտերիմ կանանց և աղջիկներին:

b15

Ինչպես այլ օտար տոներին և սովորույթներին, Baby Shower-ին նույնպես շատերը դեմ են արտահայտվում, բայց ես կարծում եմ, որ սա պարզապես հիանալի առիթ է ապագա մայրիկներին օգնելու համար: Չէ՞ որ ծննդաբերությունից առաջ պետք է պատրաստել երեխայի համար ամենաանհրաժեշտ իրերը, որոնք երբեմն գնելու համար կամ ժամանակ չի լինում, կամ հղի կնոջ առողջական վիճակը թույլ չի տալիս, կամ էլ՝ ֆինանսական: Այնպես որ, դուք անչափ օգնած կլինեք ապագա մայրիկին, եթե նրա համար անակնկալ Baby Shower կազմակերպեք և նվիրեք երեխայի կյանքի առաջին օրերի համար անհրաժեշտ իրերը՝ հագուստ, հիգիենայի պարագաներ և այլն:

b9

Իսկ ինչպե՞ս է պետք կազմակերպել Baby Shower-ը: Կարելի է դա անել թե’ տնային պայմաններում, թե’ որևէ սրճարանում: Երկու դեպքում էլ Baby Shower-ի համար կարևոր է սրահի թեմատիկ զարդարանքը: Քանի որ խնջույքը հիմնականում արվում է հղիության վերջին ամիսներին, երբ հայտնի է երեխայի սեռը կամ անունը, ուստի կարելի է դրանից ելնելով էլ ընտրել զարդարանքները:

b7

Տան կամ սրճարանի մի անկյունում կարող եք Candy Bar պատրաստել՝ օգտագործելով փուչիկներ, գունավոր ժապավեններ, ընտանեկան լուսանկարներ, քաղցրավենիք և այլն:

b10

b4

tumblr_inline_nctehnHzWN1qh7nji

b11

b14

b12

b6

b2

Baby Shower-ին տղամարդկանց ներկայությունն այդքան էլ չի խրախուսվում, փոխարենը՝ պարտադիր են արդեն մայրացած կանայք, ովքեր իրենց փորձով և խորհուրդներով կկիսվեն ապագա մայրիկի հետ😉

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s