Bamboo Panda. էկո ակնոցներ՝ եղեգից և փայտից

Ողջույն! Made in Armenia խորագիրն այսօր համալրվեց ևս մեկ անվանմամբ. Bamboo Panda-ն Հայաստանում յուրահատուկ ակնոցների ու աքսեսուարների բրենդ է: 

1

«Բրենդի անվանումն ընտրելիս առաջնորդվել ենք մեր ընտրած գաղափարափոսությամբ: Ցանկանում էինք հասարակության և յուրաքանչյուր մարդու ուշադրությունը Երկիր մոլորակի, նրա շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրել: Bamboo Panda-ի ողջ արտադրանքը eco -friendly է և վերականգնվող: Բրենդի հիմանական նպատակը բնական ռեսուրսների մասին հոգ տանելն է, չէ՞ որ հենց այդ ռեսուրսների շնորհիվ էլ արտադրվում են մեր ակնոցները: Մենք չենք վնասում ծառերը, բոլոր ռեսուրսները, որոնք օգտագործվում են արտադրության համար, միանգամայն վերականգնվող են!»,-ինձ հետ զրույցում ասացին բրենդի հիմնադիրները՝ հավելելով, որ բրենդն անվանել են panda, քանի որ այդ կենդանին ամենախաղաղասերն է և անվնասը!

5

-Իսկ ինչպե՞ս ծնվեց գաղափարը՝ զբաղվել ակնոցների և պայուսակների արտադրությամբ:

-Կցանկանայի նշել, որ Bamboo Panda-ն ընտանեկան նախաձեռնություն է: Բրենդի ստեղծման գաղափարը և կոնցեպտը ծնվեց հերթական հանգստի ընթացքում` Ֆիլիպիններում: Ձեռագործ իրերի շուկա այցելությունից հետո շատ տպավորված էինք պատրաստվող իրերով, պատրաստման եղանակներով և ամենակարևորը՝ կիրառվող օրիգինալ նյութերով: Հենց այնտեղ էլ ծնվեց եղեգից (bamboo) և էկզոտիկ փայտերից ակնոցներ պատրաստելու գաղափարը:

-Հայաստանում հե՞շտ է ունենալ սեփական արտադրությունը՝ հաշվի առնելով այն քիչ ռեսուրսները, որ մենք ունենք կամ դրանց բացակայությունն ընդհանրապես:

-Ոչինչ հեշտությամբ չի տրվում, նամանավանդ եթե դա քո սեփական նախաձեռնությունն է, իսկ ռեսուրները սահմանափակ են: Բայց անհնարին ոչինչ չկա: Սկզբնական շրջանում բարդություններ ունեինք արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հետ կապված, այժմ անում ենք ամենը, որպեսզի ամբողջությամբ արտադրվենք Հայաստանում:

4

-Կարծիք կա, որ Հայաստանում ստեղծված ապրանքները սովորականից ավելի թանկ են: Մի կողմից՝ ցանկություն կա խթանել հայկականը, մյուս կողմից՝ մարդիկ նախընտրում են էժանը որակյալից: Արդյո՞ք հայկականը միշտ որակյալ է:

-Իհարկե, միշտ դժվար է պահպանել գնի և որակի ոսկե հարաբերակցությունը: Ցանկացած ոլորտում մտնել շուկա, նշանակում է՝ մարտահրավեր նետել ոլորտի գիգանտներին: Եւ այդ իրավիճակում պահպանել գնային մրցունակությունը բավականին բարդ է: Մենք մեր հաճախորդների համար ստեղծել ենք 2 գնային սեգմենտ՝ Half Bamboo շարքը` միայն փայտյա պոչերով և Full wood հավաքածուն `էկզոտիկ փայտատեսակներից ու polarized բարձրորակ ապակիներով: Վերջինս, իհարկե, համեմատաբար թանկ է, սակայն իրական նորաձևության գիտակների և էկո ոճի սիրահարների համար իդեալական է `գին- որակ հարաբերակցության առումով:

3

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ինչ-որ բան ստեղծել, բայց չեն համարձակվում:

-Մտավախություններն ու կասկածներն իրականում շատ են, բայց չկա ավելի մեծ հաճույք, քան ստեղծել սեփականը, թելադրել ոճ, լինել նորարար, կառուցել սեփական բրենդը` իր գաղափարախոսությամբ, նպատակներով ու արժեքներով:

 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s