Հայ ֆեշըն և բյութի բլոգերների Top 10-յակը

Բարի օր: Այսօրվա գրառումն ուզում եմ նվիրել նորաձևության և գեղեցկության այն փոքրաթիվ հայ բլոգերներին, ովքեր իրենց լուքերով և բյութի փորձարկումներով կարող են օրինակ ծառայել շատերի համար:

Եվ այսպես, առաջարկում եմ ծանոթնալ հայ լավագույն ֆեշըն և բյութի բլոգերների հետ:

Զարուհի Սուրմենյան կամ Zara Surmeni

f2

Զառան բնակվում է արտերկրում (հստակ չեմ կարող ասել, թե որ երկրում): Նորաձև ու ոճային լուքեր է ներկայացնում ոչ միայն իր բլոգում, այլև Instagram-ում, որտեղ ունի բազում հետևորդներ:

Բլոգի հասցնե՝ http://zarasurmeni.com

Լուսինե Այանյան կամ Lucine’s Blog

f3

Էստոնիայում բնակվող հայուհին բավականին ճանաչված է ոչ միայն այնտեղ, այլ նաև Հայաստանում: Իր բլոգում Լուսինեն ներկայացնում է նորաձևության ամենավերջին միտումները՝ սեփական օրինակով:

Բլոգի հասցեն՝ http://www.lucine-a.com

Սիրարփի Ադամյան կամ SirarpiSeraphima

f5

Սիրարփիին ճանաչողները կհիշեն նրան, երբ նա դեռ նորաձևության մասին հաղորդաշար էր վարում հեռուստաալիքներից մեկում: Թեև նա այսօր եթերում չէ, սակայն օնլայն հարթակում շարունակում է կիսվել խորհուրդներով: Նշեմ, որ Սիրարփիի բլոգն ավելի շատ վերաբերվում է գեղեցկությանն ու խնամքի միջոցներին:

Բլոգի հասցեն՝ https://sirarpiseraphima.wordpress.com

Մարիաննա Քաբաբյան կամ Mashroom

f11

Երևանում բնակվող նորաձև մայրիկը հայկական բլոգոլորտի ամենահին ֆեշըն բլոգերներից է: Ակտիվ է գրեթե բոլոր սոցցանցերում, որտեղ հաճախ է հրապարակում ոճային լուքեր և ֆոտոշարքեր, ներկայացնում նորաձևության մասին լուրեր:

Բլոգի հասցեն՝ http://mashroom.am/

Տոմա Աղաբաբյան կամ Sutomka

f4

Նորաթուխ այս մայրիկին վերջերս եմ հայտնաբերել որպես նորաձևության բլոգեր, բայց նա նույնպես վաղուց է գործում այս տիրույթում: Տոմայի ու այժմ նաև նրա փոքրիկ դստեր լուքերին կարող եք հետևել նրա կայքում՝ http://sutomkafashion.am

Նարինե Սիմոնյան

f6

Նարինեն թեև չունի առանձին կայք, սակայն ակտիվ է Instagram-ում: Նա աշխատում է Երևանի բրենդային խանութներից մեկում և ամեն օր կիսվում իր նորաձև փորձարկումներով:

Նրան կարող եք հետևել այստեղ՝ https://www.instagram.com/n_simonyan/

Անահիտ Ղազարյան կամ Fashion Drug

f7

Անահիտը ոչ միայն ֆեշըն բլոգ է վարում, այլև ոճի վերաբերյալ թրեյնինգներ, իսկ վերջերս սկսել է զբաղվել նաև աքսեսուարների և շապիկների դիզայնով:

Բլոգի հասցեն՝ http://www.fashiondrug.am/

Սասնուհի Պասկևիչյան կամ Miss Artistic Sasnuhy

f8

Սասնուհին մյուս հայ բլոգերներից տարբերվում է նրանով, որ գեղեցկության մասին բլոգ է վարում YouTube-ում, ինչը բացառիկ է: Իր բյութի փորձարկումներով, ինչպես նաև մեյքափի մաստեր կլասերով նա կիսվում է տեսանյութերի միջոցով:

Նրա ալիքը YouTube-ում

Անի Մեսրոպյան կամ MESANI

f9

Անին ոչ միայն զբաղվում է դիզայներական պարագաների ստեղծմամբ,  այլև նորաձևության մասին կայք է վարում (Artfashion.am) և կիսվում սոցցանցերում իր ոճային լուքերով:

Նրան կարող եք հետևել Facebook-ում

Տաթև Ախայան կամ Tatever fashion blog

f10

Եվ, վերջապես, ուզում եմ ներկայացնել մի աղջկա, ով վերջերս է մուտք գործել ֆեշըն բլոգինգի ոլորտ: Իր բլոգում Տաթևը հիմնականում կիսվում է նորաձևության և գեղեցկության գաղտնիքներով, ինչպես նաև ներկայացնում հարցազրույցներ և այլ տեղեկություններ:

Բլոգի հասցեն՝ http://tateverblog.am

Թերևս այսքանը: Եթե դու գիտես այլ ֆեշըն կամ բյութի բլոգերների, որոնց ես ինչ-ինչ պատճառներով դեռ չեմ հասցրել ծանոթանալ, ապա համարձակորեն կարող ես տեղեկացնել նրանց մասին մեկնաբանության հատվածում😉

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s