Ծով, քամի և օդ. Թերեզա Ղարաբաղցյանի նոր հավաքածուն

Բարի օր բոլորին: FashionYan.comMade in Armenia խորագրում ես շարունակում եմ ներկայացնել հայկական նորաձևության սկսնակներին, ովքեր երիտասարդ են, խոստումնալից և չեն վախենում փորձարկումներից: Այս անգամ խորագրի հերոսուհին Թերեզա Ղարաբաղցյանն է՝ իր նոր հավաքածուով:  Նախքան հավաքածուն ներկայացնելը, ես կցանկանամ երկու խոսքով պատմել այս աղջկան, ով ինձ համար բիզնես լեդիի վառ կերպար է: Ունենալով տնտեսագիտական կրթություն և աշխատելով մարկետինգի ոլորտում, Թերեզան արագ կարողացավ ի կատար անել իր մանկության երազանքը՝ ստեղծել հագուստ: Այսօր նա իր հիմնած Teress ապրանքանիշով մարտահրավեր է նետում շատերին՝ կարծես պնդելով, որ երբ մարդ որևէ բան ցանկանում է, նա անում է՝ անկախ զբաղվածությունից և հանգամանքներից:

Թերեզա Ղարաբաղցյանը
Թերեզա Ղարաբաղցյանը

Բայց անցնեմ հավաքածուին, որը կոչվում է Seawi (sea-ծով և wind-քամի): Թերեզայի խոսքով՝ այն իր մեջ ներառում է ծովի ռիթմը. «Փորձել եմ ծովի շարժումը ստանալ՝ իր հանդարտությամբ, գեղեցկությամբ, միաժամանակ խորությամբ ու էմոցիոնալ: Այս հավաքածուի հագուստներով մի տեսակ զգում ես ծովը, թեթև քամին, օդը..»,-ասում է նա: Եվ, իսկապես, ծովի կապույտը, ավազի շագանակագույնն ու օդի թափանցիկությունն ասես մեկտեղվել են այս զգեստների մեջ…

Ստորև ներկայացնում եմ հավաքածուի լուքբուքը, իսկ Teress-ի այլ աշխատանքներին կարող ես ծանոթանալ նրա ֆեյսբուքյան էջում:

04

09

03

08

07

06

02

01

Models: Marika Tunyan, Teresa Martirosyan
Photographer: Gagik Petrosyan
Makeup artist: Armin Gevorgyan
Hairstyle: Sevak Markosyan

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s