Հարսանեկան ծաղկեփունջ 2016. ամենանորաձև միտումները

Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներում յուրահատուկ տեղ են զբաղեցնում հարսնացուի ծաղկեփունջն ու սրահի ծաղկային ձևավորումը: Չէ՞ որ այդ երկուսը պետք է լինեն միևնույն ոճում՝ միաժամանակ համապատասխանելով նաև հարսնացուի կերպարին: Այնպես որ, ծաղկային լուծումների ճիշտ և գրագետ ընտրությունը կարող է դառնալ գեղեցիկ և հաջողված հարսանիքի գրավականը, իսկ եթե դրանք լինեն նաև տարվա նորաձև միտումներին համապատասխան, ապա նաև համարվել ոճային ու նրբաճաշակ: Հարսանիքների թեժ սեզոնին ընդառաջ՝ FashionYan.com-ում այսօր առանձնացրել եմ 2016 թվականի գլխավոր միտումները՝ հարսանեկան նորաձևության մեջ: Արդեն ներկայացրել եմ այս և 2017 թվականի ամենանորաձև հարսանյաց զգեստները, որոնց համապատասխան էլ կարելի է ձևավորել հարսանիքը:

H10

Բայց վերադառնամ հարսնացուի ամենակարևոր աքսեսուարին՝ ծաղկեփնջին: Յուրաքանչյուր տարի համաշխարհային նորաձևությունը միանգամայն նոր միտումներ է առաջ բերում հարսանիքների ձևավորման համար, և պետք է նշել, որ 2016 թվականին գագաթնակետում, այսպես ասած, գյուղական ոճն է: Սա ենթադրում է ծաղկեփնջեր՝ դաշտային ծաղիկներից, երիցուկից, ցորենից և այլ հասարակ ծաղիկներից, ինչպես նաև՝ հատապտուղներից:

14

H11

h15

H9

Սա, իհարկե, չի նշանակում, թե կարելի է հրաժարվել վարդերից, քաջվարդերից և թանկարժեք ու շքեղ այլ ծաղիկներից: Նորից եմ կրկնում՝ ծաղկեփջի ընտրությունը կախված է թե’ զգեստից, թե’ սրահի ընդհանուր ձևավորումից: Այնպես որ, եթե, օրինակ, 2 մետր երկարությամբ փեշով կամ քողով շքեղ զգեստ ես կրելու, ապա գյուղական ոճի զարդարանքը միանգամայն անտեղի կլինի: Առաջվա պես թրենդում են դասական լուծումներով փնջերը:

Ինչ վերաբերվում է գունային գամմային, ապա, հաշվի առնելով այն, որ 2016 թվականի գլխավոր նորաձև գույներն են պաստելային երկնագույնն ու վարդագույնը, ապա կարելի է դրանք կիրառել նաև հարսանյաց ծաղկեփնջի ձևավորման մեջ:

54

h19

h18

h17

h4

Մարսալան՝ գինեգույնը կամ մուգ բալագույնը նույնպես շարունակում է թրենդում մնալ, ուստի այս գույնի ծաղկեփունջը անչափ արդիական կլինի:

h16

Այս տարվա միտումներից են նաև շատ վառ, անսովոր երանգի ծաղկեփնջերը՝

h3

h14

787

2 thoughts on “Հարսանեկան ծաղկեփունջ 2016. ամենանորաձև միտումները

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s