5 խորամանկություն՝ կոկիկ մատնահարդարման համար

Իդեալական մանիկյուրի մասին բոլոր աղջիկներն են երազում, սակայն բոլորը չէ, որ պրոֆեսիոնալ են կամ վաստակում են այնքան, որ կարողանան շաբաթը, ասենք, երկու անգամ գնալ գեղեցկության սրահ: Այդ իսկ պատճառով այսօր FashionYan.com-ում կներկայացնեմ մի քանի խորամանկություն՝ սեփական ձեռքերով եթե ոչ կատարյալ, ապա գոնե կոկիկ մատնահարդարում ստանալու համար:

1. Առաջինը ինչ կարելի է անել փնթի մանիկյուրը բացառելու համար, նախքան լաքը քսելը եղունգի հարակից հատվածները սոսնձով պատելն է: Պետք է թողնել, որպեսզի այն չորանա, ապա քսել լաքը՝ առանց վախենալու, որ կներկես ավելորդ հատվածները: Տվյալ դեպքում այդ ավելորդ հատվածը սոսնձի շերտն է, որը հարդարումն ավարտելուց հետո հեշտությամբ պոկվում է մաշկից:

x4

x5

2. Իսկ ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, ներկել ես ոչ ցանկալի հատվածներ: Այստեղ օգնության կգան բամբակով պատված փայտիկները: Թաթախիր այն ացետոնի մեջ, ապա զգուշությամբ մաքրիր ավելորդ լաքը:

x20

3. Եթե մանիկյուրը եղունգների ծայրերից փոքր ինչ մաքրվել է, ապա այն ամբողջությամբ մաքրելու և նորից քսելու փոխարեն կարող ես ֆրենչով կամ փայլերով ծածկել վնասված հատվածները:

x1

x2

4. Իսկ այս հնարքը թույլ կտա առավել արագ և արդյունավետ մաքրել եղունգները լաքից: Պարզապես պետք է սպունգը դնել որևէ տարայի մեջ, վրան լցնել ացետոն և փակել՝ բացելով միայն օգտագործելիս:

x3

5. Տնային պայմաններում իդեալական ֆրենչ անելու համար, իհարկե, վաճառվում են հատուկ երիզներ, սակայն եթե դրանք վերջացել են, իսկ խանութ վազելու ժամանակ չկա, ապա կարող ես այդ նպատակով օգտագործել կպչուն ժապավեն:

x8

x6

Թերևս այսքանը: Եթե դու էլ նման խորամանկություններ գիտես, կիսվիր ինձ հետ մեկնաբանություններում😉

 

One thought on “5 խորամանկություն՝ կոկիկ մատնահարդարման համար

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s