Այս ամռան գլխավոր բյութի թրենդները

2016 թվականի համար ոճաբաններն առաջարկում են մատնահարդարման և դիմահարդարման միանգամայն իրար հակադիր լուծումներ՝ անգույնից մինչև ամենաբազմազան երանգներ: FashionYan.com-ում այսօր առանձնացրել եմ դրանցից մի քանիսը:

Սկսեմ մատնահարդարումից: 2016 թվականի գլխավոր նորաձև գույներն են վարդագույնը և երկնագույնը, և սա չէր կարող չանդրադառնալ նաև մատնահարդարման ոճում: Ընդհանրապես, պաստելային երանգներով մատնահարդարումն անչափ ոճային է այս սեզոնին:

29647881

Անգույն մանիկյուրը կամ մարմնագույնին մոտ երանգները նույնպես արդիական են այս ամառ:

s

Ֆրանսիական հայտնի մանիկյուրը՝ ֆրենչը, կրկին թրենդում է:

m1

Ընդ որում՝ ոչ միայն դասական տարբերակով: Փորձարկումները խրախուսվում են😉

m2

m4

m3

Աբստրակտ լուծումները նույնպես տեղին կլինեն:

m6

Մետաղական երանգներով մատնահարդարումը 2016-ին էլ կշարունակի իր հաղթարշավը:

m9

m10

Եվ, իհարկե, նորաձև են բորդոյի, մուգ մանուշակագույնի, կարմիրի բոլոր երանգները:

m5

m8

Անցնենք դիմահարդարմանը: Այստեղ էլ գերիշխում են երկու ծայրահեղություններ՝ նուդ (nude) դիմահարդարում և կրքոտ գույներ: Nude ոճը ենթադրում է դիմահարդարում՝ առանց դիմահարդարման:

m66

Շատ բաց ստվերաներկեր, վարդագույն այտափոշի, թափանցիկ կամ դեղձագույն շրթներկ, հազիվ նկատելի թարթչաներկ և մի փոքր փայլ՝ այտոսկրերին և ճակատին. ահա սեզոնի թիվ 1 թրենդը դիմահարդարման մեջ:

m541

Հաջորդ նորաձև միտումը կապույտն է, որը կարող է լինել ինչպես ստվերաներկի տեսքով, այնպես էլ սյուրմայի կամ մատիտի:

16_27

Ինչ վերաբերվում է շրթներկի գույնին, ապա ինչպես մի քանի սեզոն առաջ, այնպես էլ 2016-ի ամռանը ալ կարմիրի, շագանակագույնի, մանուշակագույնի և բալագույնի երանգները՝ ընդհուպ մինչև սև, կլինեն թրենդում:

2

16_49

44

Սմոկի այզը, սլաքները, իհարկե, այս տարի էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, սակայն թրենդում ամենօրյա թեթև դիմահարդարումն է, ուստի այսպիսի շպարը պետք է թողնել հատուկ առիթների համար😉

691822

 

3 thoughts on “Այս ամռան գլխավոր բյութի թրենդները

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s