Կոկո Շանել. ճակատագրական կնոջ կյանքի կանոնները

Նա նորաձևություն բերեց փոքրիկ սև զգեստն ու շղթայով փոքրիկ պայուսակը, նա վերցրեց տղամարդկանց ոճն ու դարձրեց այն կանանց համար կրելի: Նա Շանելն է, Կոկո Շանելը, ով նորաձևության պատմության մեջ մտավ ոչ միայն իր համարձակ հավաքածուներով, այլև արտահայտություններով: FashionYan.com-ը ներկայացնում է Կոկո Շանելի լավագույն մտքերը:

Coco Chanel

1. Կանայք ընկերներ չունեն. նրանց կամ սիրում են, կամ՝ ոչ:

2. Գեղեցկությունը մեզ պետք է, որպեսզի մեզ սիրեն տղամարդիկ, իսկ հիմարությունը, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց:

3. Էլեգանտությունն այն չէ, երբ նոր զգեստ ես հագնում: Էլեգանտ ես, որովհետեւ էլեգանտ ես. զգեստն այստեղ կապ չունի:

4. Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց եւ սրտից, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:

5. Կանայք, որպես կանոն, առավել մանրակրկիտ ընտրում են գիշերազգեստ, քան ամուսին:

48

6. Մենք երբեք երկրորդ հնարավորությունը չենք ունենա՝ թողնելու առաջին տպավորությունը:

7. Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ:

8. Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, բայց եթե նրանք այդպիսին չեն դառնում մինչեւ 30 տարեկանը, ուրեմն առնվազն հիմար են:

9. Եթե կինը փոխում է սանրվածքը, ուրեմն շուտով կփոխի նաեւ իր կյանքը:

10. Եթե կինը չի շպարվում, ապա չափից դուրս մեծ կարծիք ունի իր մասին:

cocochanel2

11. Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա:

12. Անփոխարինելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել:

13. Գոյություն ունի սիրելու եւ աշխատելու ժամանակ: Ոչ մի այլ ժամանակ գոյություն չունի:

14. Պարադոքսը կայանում է նրանում, որ որքան հիմար է տղամարդը, այնքան ավելի պահանջկոտ է կանանց նկատմամբ:

15. Զսպել ինքդ քեզ, երբ վիրավորված ես, եւ տեսարան չսարքել, երբ ցավ ես զգում. ահա, թե ինչ ասել է իդեալական կին:

One thought on “Կոկո Շանել. ճակատագրական կնոջ կյանքի կանոնները

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s