Lav, Parz a, OK! Հայկական առաջին փողոցային հագուստը

Բարի օր բոլորին: Made in Armenia խորագրում այս անգամ շաաա~տ մեծ ոգեւորությամբ ուզում եմ ներկայացնել BLVCK XXI (Black 21) ապրանքանիշը՝ իր կրեատիվ շապիկներով: Ապրանքանիշի հիմնադիր Տիգրան Մնացականյանի հետ խոսել եմ իր մտահղացման մասին՝ թե ինչպես մեր լեքսիկոնի «ամենաքաղցր» բառերը  սկսեցին «քայլել» Երևանի փողոցներում՝ հիմք դնելով հայկական առաջին streetwear (փողոցային) հագուստին:

02

Տիգրանն իր ընկերների հետ առաջին շապիկները ստեղծել է 2015 թվականի փետրվարին: «Այդ ժամանակ 21 տարեկան էի, ու իմ կյանքում սև շրջան էր, սևս եկել էր»,-ասում է նա՝ բացելով ապրանքանիշի անվանման գաղտնիքը:

03

Ինչպես են ծնվում շապիկների, իսկ այժմ նաև աքսեսուարների վրայի գրությունները, Տիգրանը կատակում է. «Լավ ալկոհոլի հետ համագործակցությամբ»🙂 Նա նաև նշում է, որ շապիկներով որևէ բան չի փորձում քարոզել, պարզապես արտադրում է այն, ինչ իրեն դուր է գալիս:

b2

Առաջիկայում BLVCK XXI-ը կթողարկի կայք, որտեղ ներկայացված կլինի ապրանքանիշի տեսականին, իսկ առայժմ առաջարկում եմ այցելել նրանց ֆեյսբուքյան էջ, որտեղ կկարողանաք նաև օնլայն պատվիրել ձեզ դուր եկած ապրանքը:

b1

05

Հ.Գ. Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում😉 Տիգրան Մնացականյանը ոչ միայն կրեատիվ շապիկների դիզայնով է զբաղվում, այլև ռեփ է կարդում: Նրան բացահայտեցի News.am-ի հունիսմեկյան բարեգործական համերգի ժամանակ, որը վարում էր ձեր խոնարհ ծառան՝ ես🙂 Մինչ նոր բացահայտումներ!

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s