Ինչ պահել և ինչպես տարածք խնայել պայուսակում

Երջանկությունը պայուսակի մեջ է՝ բառի ամենաուղիղ իմաստով🙂 Միայն մենք՝ աղջիկներս, գիտենք, թե ինչ է նշանակում պայուսակի անծայրածիր անկյուններում փնտրել հեռախոսը կամ հայելին՝ ունենալով բազում բաց թողնված զանգեր ու չթարմացված շրթներկ🙂 Այո, ինչեր ասես, որ չկան կանացի պայուսակում՝ «տուն է, պետք կգա» սկզբունքով: Սակայն հաճախ նույնիսկ այդ սկզբունքը չի օգնում, որպեսզի պայուսակը լցնենք ամենաանհրաժեշտ իրերով. միշտ ինչ-որ մի բան մոռանում ենք, երբեմն՝ տեղ չենք կարողանում ազատել պայուսակում եւ այլն:

Այսօր FashionYan.com-ում ես կներկայացնեմ այն իրերի ցանկը, որոնք պարտադիր պետք է ունենալ պայուսակում, ինչպես նաև՝ մի քանի հնարք, թե ինչպես խնայել պայուսակի տարածքը:

Սկսենք կոսմետիկայից: Խորհուրդ չեմ տա ամբողջ կոսմետիկան պահել պայուսակում, այլ միայն դիմափոշին, շրթներկը և աչքի մատիտը: Սրանք օրվա ընթացքում առավել հակված են կորցնելու իրենց նախնական տեսքը: Բայց եթե պայուսակը շատ փոքր է, ապա մի խորհուրդ: Շրթներկ գնելիս հիմնականի հետ գնիր նաև փորձնականը՝ պրոբնիկը, որը չափերով առավել փոքր է: Պահիր այն հատուկ առիթներին փոքր պայուսակում տեղավորելու համար: Ինչ վերաբերվում է աչքի մատիտին, ապա երբ այն օգտագործելուց հետո չափերով փոքրանում է, մի շտապիր դեն նետել, ոչ էլ շարունակիր օգտագործել: Գնիր նորը, իսկ հինը թող պայուսակում:

11

Պայուսակում անպայման հայելի ունեցիր: Կարելի է օգտագործել նաև երկուսը մեկում տարբերակը: Օրինակ՝ շատ դիմափոշիներ իրենց հետ հայելի ունեն ամրակցված, բայց նույնիսկ եթե դիմափոշի չես օգտագործում, ապա կարող ես գնել ձեռքի փոքրիկ հայելի:

Եղանակը հաճախ անկանխատեսելի է լինում, ուստի պայուսակում ունեցիր նաև փոքրիկ սանր՝ քամու անցանկալի հետևանքները վերացնելու համար: Ի դեպ, այս դեպքում էլ կարելի է տեղ խնայել, եթե գնես հայելի, որի մի կողմում սանր է:

25

Իսկ հիմա անցնեմ հիգիենայի պարագաներին: Որքան էլ փոքր լինի պայուսակը, հատկապես ամռանը քեզ օդի և ջրի պես անհրաժեշտ են գրպանի թաց և չոր անձեռոցիկները, ամենօրյա միջադիր, ինչպես նաև քրտնարտադրության դեմ սփրեյ: Այս վերջինի դեպքում նույնպես կարելի է տեղ խնայել պայուսակում՝ գնելով դրա փոքր տարբերակը:

127

Ինչ վերաբերվում է օծանելիքին, ապա կարիք չկա մեծ տուփով օծանելիքն ամեն օր տանել-բերել պայուսակում: Նախ, որակյալ օծանելիքի բույրն ամբողջ օրվա ընթացքում չի կորչում, իսկ հատուկ առիթների մասնակցելիս կարելի է պայուսակում պահել օծանելիքի պրոբնիկը: Բայց եթե չունես այն ձեռքի տակ, հոգ չէ. պարզապես պետք է ցանկացած փոքր տարայի մեջ լցնել սիրելի օծանելիքն ու վերցնել քեզ հետ:

29147639

Ես խորհուրդ կտամ պայուսակի մի անկյունում պահել նաև թել ու ասեղ, հատկապես՝ կարևոր միջոցառումների ժամանակ: Դառը փորձից ելնելով եմ ասում🙂

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s