Վերջին զանգ 2016. սանրվածքի և շպարի ամենաթրենդային տարբերակները

Մայիսի 27-ին հայ աշակերտները վերջապես «շունչ կքաշեն». այդ օրը Հանրապետության դպրոցներում կհնչի վերջին զանգը🙂 Սա կարևոր ու յուրահատուկ իրադարձություն է յուրաքանչյուր շրջանավարտի, հատկապես՝ աշակերտուհիների համար: Եվ, որպեսզի տարիներ անց, քո ավարտական լուսանկարները նայելիս չափսոսաս սխալ զգեստի կամ շպարի համար, FashionYan.com-ը ներկայացնում է 2016 թվականի գլխավոր թրենդները, որոնց հետևելով, «Վերջին զանգի» օրը կլինես ամենագեղեցիկն ու ոճայինը: Սկսենք, թերևս, վարսերից:

no

Սիրելի աշակերտուհիներ, թախանձագին խնդրում եմ բոլորիդ՝ մոռացեք «5 հարկանի» սանրվածքների մասին, որոնք ձեր տարիքը միանգամից մոտեցնում են 40-ի: Ընտրեք առավել երիտասարդական, եթերային ու թրենդային սանրվածքներ: Այս սեզոնին ակտուալ են հյուսքերը՝ մեծ, փոքր, խառը, թափված և հավաքված վարսերով: Ահա այդպիսի մի քանի սանրվածքի օրինակ:

p3

p2

p7

p11

p12

Մոռանում ենք նաև մեծ ծաղիկների մասին և սանրվածքը զարդարում այս տարվա ևս մեկ թրենդով՝ ժանյակներով կամ պսպղուն զարդերով:

p22

p10

p9

Երկար վարսեր ունեցող աղջիկները սիրում են խոշոր խոպոպներ անել, սակայն ավարտական երեկոյի ընթացքում, հավատա ինձ, դրանց հետքն անգամ չի մնա, եթե իհարկե, լաքի սրվակի ամբողջ պարունակությունը չդատարկես վարսերիդ վրա: Նորաձևությունից վաղուց դուրս եկած՝ հատ-հատ առանձնացող խոպոպները փոխարինիր նուրբ ալիքներով և կիսաալիքներով, որոնք ձուլվում են իրար և եթերային տեսք հաղորդում վարսերին:

p25

p26

p27

Իսկ կարճ վարսեր ունեցող աղջիկները, սովորաբար, կարևոր խնջույքների ժամանակ սիրում են արհեստականորեն երկարացնել վարսերը՝ հնարավորինս ճոխ սանրվածք ստանալու համար: Համաձայն եմ, որ կարճ վարսերով ունենք սահմանափակ ընտրության հնարավորություն, բայց դրանք պակաս գեղեցիկ չեն: Օրինակ՝

p5

p8

p02

p55

Եվ, իհարկե, չենք մոռանում ամենահարմար, ամենաոճային և, միևնույն ժամանակ, ամենահեշտ սանրվածքը՝ «ձիու պոչը»: Նույնիսկ տանը ինքդ կարող ես հեշտությամբ ստանալ այն և գումար խնայել😉

p78

պ0

Իսկ հիմա անդրադառնամ դիմահարդարմանը: Բնավ չեմ ցանկանում «լեկցիա կարդալ» այն մասին, որ պետք չէ 16 տարեկանում 30 տարեկանի շպար անել. դա առանց ինձ էլ բոլորը քեզ կասեն ;) Հասկանալի է, որ գրեթե բոլոր աշակերտուհիները ձգտում են Վերջին զանգի օրը դուրս գալ դպրոցական աղջկա կերպարից և առավել հասուն տեսք ունենալ, սակայն չափից դուրս շատ ջանքեր թափելով՝ կարող ես միանգամայն հակառակ արդյունքը ստանալ:

0000

Հիշիր՝ չի կարելի ամեն ինչ խառնել իրար: Վերջին մի քանի տարիների թրենդը հուշում է՝ կամ աչքերդ վառ ներկիր, կամ շուրթերդ, և ոչ մի դեպքում՝ երկուսը միասին: Ահա մի քանի այդպիսի օրինակ՝

m1

m2

m11

m3

m4

m44

m88

m9

Հետևիր FashionYan.com-ի թարմացումներին. հաջորդիվ կներկայացնեմ, թե ինչ զգեստ ընտրել ավարտական երեկոյի համար:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s