«Եվրատեսիլի» հայկական սկանդալները

«Եվրատեսիլ» երգի մրցույթի  վերաբերյալ մեր երկրում միշտ էլ հակասական կարծիքներ են եղել: Մի մասը կարծում է, որ այն ձանձրալի եւ ոչինչ չասող շոու է, մյուսը վստահեցնում է, որ այն քաղաքականացված է, երրորդներն էլ ընդհանրապես գտնում են, որ չարժե մասնակցել մրցույթին՝ ֆինանսական նման ծախսեր անելով: Նախորդ տարի ես հնարավորություն ունեցա որպես լրագրող հավատարմագրվել եւ լուսաբանել մրցույթը հենց Վիեննայից, որտեղ այն անցկացվում էր:

e1

Եվ, եթե ինձ մնար, միանշանակ կփաստեի, որ, անկախ ամեն ինչից, մրցույթին պետք է մասնակցել՝ թեկուզ միայն Հայաստան անունը նման մասշտաբային հարթակում եւս մեկ անգամ հնչեցնելու համար: Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ գրել, այլ «հայի բախտի», որն ուղեկցում է մեզ «Եվրատեսիլ»-ում անգամ:

e2

Արդեն 10 տարի է, ինչ մեր երկիրը մասնակցում է այս մրցույթին, եւ ամեն անգամ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ու հայաստանյան պատվիրակությունը հայտնվում է սկանդալի կենտրոնում: Ամենաթարմը ներկայիս մասնակցի՝ Իվետա Մուկուչյանի՝ ետնաբեմում Արցախի դրոշը պարզելու դեպքն է, որի համար Հանրային հեռուստաընկերությունը կտուգանվի: Բանն այն է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը դրոշների քաղաքականություն է մտցրել, որով արգելում է կրոնական, առեւտրային եւ վիճելի տարածքների դրոշներ ծածանել ինչպես մրցույթի մասնակիցներին, այնպես էլ հանդիսատեսին: Ցավոք, նրանց որոշման արդյունքում Արցախի դրոշն այլեւս չենք տեսնի «Եվրատեսիլ»-ում:

Արցախի թեման արծարծվել է նաեւ 2006 թվականին՝ մրցույթին Հայաստանի մասնակցության առաջին տարում: Երբ մեր երկիրը պետք է ներկայացներ Անդրեն, ադրբեջանցիներն աղմուկ  բարձրացրեցին, թե ինչու է Հայաստանը ներկայացնում արցախցի երգիչ: Այս թեման շահարկվեց նաեւ 2009-ին, երբ նրանք կազմակերպիչներին ստիպեցին Հայաստանի եվրատեսիլյան հեռուստաբացիկից հեռացնել Արցախի խորհրդանիշ՝ տատիկ-պապիկի արձանը: Հեռացնելը՝ հեռացրեցինք, բայց քվեարկության արդյունքները հայտնելիս Սիրուշոյի հետեւում՝ մեծ էկրանին, վիճելի արձանի պատկերն էր, իսկ միավորները կարդալիս երգչուհին ցուցադրաբար պարզեց նույն պատկերով ֆայլը😉

Իսկ երբ Ադրբեջանը 2011-ին հաղթանակ տարավ «Եվրատեսիլ»-ում, հաջորդ տարի՝ 2013-ին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին: Всё бы ничего, պարզապես Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի կազմակերպիչներին շատ ուշ տեղեկացրեց իր որոշման մասին, ինչի արդյունքում մենք մի կլորիկ գումար տուգանք վճարեցինք պետբյուջեից:

Հաջորդ սկանդալը, որը տեղի ունեցավ մեր պատվիրակների հետ, 2014-ին էր, երբ Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Արամ MP3-ն: Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնելու Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա դիտարկումները մրցույթի սկանդալային մասնակցի՝ Կոնչիտա Վյուրսթի վերաբերյալ… Այստեղ էլ всё бы ничего՝ մեր մեջ ասել, խոսել էինք, բայց Արամի արտահայտությունները հասան «դիվան բաշուն», եւ մեր տոլերանտ եւ զգայուն եվրոպացիները նեղսրտեցին:  Արդյունքում՝ մեր ներկայացուցիչը ստիպված եղավ հերքել իր խոսքերը, երբ «Եվրատեսիլ»-ում հանդիպեց Կոնչիտային…

Հաջորդ տարի՝ 2015-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին, սփյուռքահայ արտիստներից կազմված՝ Genealogy խմբի երգի վերնագիրը նախ փոխվեց՝ «Մի մերժիր»-ից դառնալով «Առերեսվիր ստվերին»՝ այսպիսով չեզոքացնելով այն ենթատեքստը, որը մենք փորձում էինք հասցնել եվրոպացիներին: Ապա կարմիր գորգի արարողության ժամանակ մեր մասնակիցները հայկական դրոշ նվիրեցին նույն այդ «խնդրահարույց» Կոնչիտա Վյուրսթին:

Դա, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել սոցցանցային խիստ հայեցի քննադատներին, ովքեր անմիջապես շտապեցին անարգանքի սյունին գամել մեր մասնակիցներին: Ի դեպ, հաջորդ օրը ես ինձ չկորցրեցի եւ ուղիղ Կոնչիտայից հետաքրքրվեցի, թե ինչ է արել նա այդ դրոշը (հուսով եմ՝ գոնե իմ հանդեպ փոքր-ինչ ներողամիտ կգտնվեք🙂 ):

Եթե նման միջադեպերը դիտարկենք փիառի տեսանկյունից, ապա դրանցից հաստատ կարելի է օգուտ քաղել, իհարկե, եթե դրանք չեն սպառնում որակազրկել մեր պատվիրակությանը: Պարզապես պետք է հիշել, որ «Եվրատեսիլն» իսկապես անկանխատեսելի է, եւ բառիս բուն իմաստով ամենավերջին վայրկյանին արդյունքները շեշտակի կարող են փոխվել, ինչպես եղավ 2015-ին, երբ բոլորը վստահ էին, որ կհաղթի Իտալիան, բայց արդյունքում «Եվրատեսիլ-2016»-ն անցկացվում է Շվեդիայում: Այս ամենը չէի գրի, եթե սեփական աչքերով տեսած չլինեի «Եվրատեսիլի» ետնաբեմն ու այն պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը, որը տիրում է մրցույթում, եւ չհասկանայի, որ իրականում սա պարզապես ժամանցային շոու չէ եւ որ այստեղ ամեն մի բառը, քայլը, հնչյունը կարող է կյանքեր փոխել:

Եվրատեսիլյան հուշերը թարմացրեց Շուշան Շատիկյանը

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s