90-ականները, ծաղիկների նահանջը և այս գարնան այլ նորաձև իրերը

Ահա և գարուն է, իսկ առջևում կանանց մեկամսյակն է: Շատ լավ առիթ, որպեսզի ինքներս մեզ երես տանք մի նոր արդիական իրով, կամ էլ ակնարկենք այդ մասին մեր սիրելիներին🙂 Հատուկ այդ նպատակով այսօր ուզում եմ առանձնացնել այս գարնան ամենանորաձև աքսեսուարներից մի քանիսը: Ամենաառաջինը, որը կառանձնացնեմ, չոկեր կոչվող վզնոցներ են, որոնք տարան ինձ ուղիղ դեպի մանկություն. 90-ականների թիթիզ սերունդը հաստատ կհիշի սրանք😉

choker

Բացի դաջվածք հիշեցնող այս չոկերներից, 2016 թվականի համար դիզայներներն առաջարկում են չոկերի ավելի երեկոյան տարբերակներ:

02

Այս տարվա գարուն-ամառ սեզոնին արդիական են նաև էթնիկ տարրեր պարունակող երկար վզնոցները՝ պատրաստված ուլունքներից, քարերից, թելերից և փետուրներից:

01

Գարնանային ևս մեկ աքսեսուար՝ այս անգամ վարսերի համար: Ոճաբաններն առաջարկում են թագեր՝ ամենասովորական աղջիկների համար:

07

Սակայն առօրյայում առավել պրակտիկ է կրել, այսպես ասած, մինի թագեր՝ ոչ շատ ընդգծված և խոշոր տարրերով:

06

2016-ի գարնան համար անչափ արդիական են նաև գլխազարդերը, որոնք կարող եք ամրացնել սանրվածքի ցանկացած հատվածում:

05

03

Այս շրջանի համար կցանկանայի առանձնացնել նաև մի քանի անչափ նորաձև նախշեր: «Ծաղիկամանիան», կարծես, վերջապես նահանջում է՝ իր տեղը զիջելով ավելի մանր ծաղկային նախշերին:

14

Գարուն-ամառ 2016 սեզոնի ամենաթրենդային նախշը, իհարկե, շարունակում է մնալ զոլավորը: Այս տարվա համար, սակայն, ավելի լավ է ընտրեք աբստրակտ զոլեր:

15

Դե, իսկ 2016 թվականի նորարություններից է ընդամենը երեք գույնի՝ սպիտակի, կարմիրի և կապույտի համադրությամբ հագուստը:

12

 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s