Միլանի նորաձևության շաբաթ. ամենահնչեղ ցուցադրությունները

Բարի օր: Նորաձևության հերթական շաբաթն ընթանում է իտալական Միլանում, ինչի կապակցությամբ ցանկանում եմ քեզ ներկայացնել շաբաթվա ամենահնչեղ ցուցադրությունները: Եվ այսպես, Միլանի նորաձևության շաբաթում իրենց աշուն-ձմեռ/2016-2017 հավաքածուները ցուցադրեցին Roberto Cavalli-ն, Versace-ն, Emporio Armani-ն, որոնց էլ այսօր կանդրադառնամ:

Roberto Cavalli-ին գալիք աշնան և ձմռան համար առաջարկում է վերադառնալ 70-ականներ: Հըըըմ, կարծում եմ՝ արժե փորփրել տատիկի ճամպրուկը. այնտեղ հաստատ որևէ ոճային բան կգտնվի😉 Այս հավաքածուն հարուստ է կիսաթափանցիկ, նուրբ զգեստներով՝ համադրված թավշյա և ջինսե դետալներով, ինչպես նաև քարերով և փայլերով:

r1

r2

r3

r4

r5

r6

r8

r9

r10

Չէի կարող չանդրադառնալ Versace-ի հավաքածուին: Ի՞նչ կարող եմ ասել այս հավաքածուի մասին… Դասական սևի և գունեղ փայլերի, կտորների զուսպ համադրություն: Համեստ է, բայց, միևնույն ժամանակ, սեքսուալ:

v8

v15

v3

v4

v5

v7

v6

v9

v13

v14

Իսկ Emporio Armani-ի նոր հավաքածուն իմ ամենասիրելին է: Թերևս այն պատճառով, որ բավականին կրեատիվ է և առօրյա կյանքում հեշտ կրելի, իսկ մեր դեպքում նաև՝ հեշտ կրկնօրինակելի🙂 Աբստրակտ նախշեր ու կտրվածքներ՝ դաձյալ համադրված սևով ու տաք երանգներով:

a1 a4

a2

a3

a5

a6

a7

a8

a10

a9

a11

a12

a13

a14

Photos: Vogue, Elle

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s