Գարնանային 10 լավագույն օծանելիքները + 1 :)

Գաղտնիք չէ, որ ինչպես հագուստը, օծանելիքը նույնպես օժտված է սեզոնայնությամբ՝ բույրերը ստեղծվում են տարվա եղանակներին համահունչ: Այսպես ասած՝ ձմեռային բույրերը, որոնք փոքր-ինչ սուր և ծանր երանգներ են պարունակում, տեղին չէ օգտագործել գարնանը: Դրա համար կան գարնանային՝ առավել նուրբ, ծաղկա-մրգային բույրեր: Ճիշտ է, յուրաքանչյուր գարնան համար հայտնի ապրանքանիշերը նոր բույրեր են առաջարկում, սակայն ես այսօր կներկայացնեմ արդեն փորձված և օծանելիքի աշխարհում կայուն դիրք ու հեղինակություն ունեցող բույրեր, որոնք արդիական են յուրաքանչյուր գարուն:

1. Signorina Salvatore Ferragamo

Պարունակում է վարդի, հասմիկի, քաջվարդի, հաղարջի, վարդագույն պղպեղի (կապ չունի իրական պղպեղի հետ🙂 ) և այլ բույրեր:

2.Chloe Roses de Chloe

Պարունակում է վարդի, բերգամոտի, մագնոլիայի և այլ բույրեր:

3.Chanel Chance Eau Tendre

2

 

Պարունակում է թուրինջի, հասմիկի, հիրիկի, սերկևիլի և այլ բույրեր:

4.Christian Dior J’adore

Պարունակում է մանդարինի, բերգամոտի, վանիլի, վարդի, իլանգ-իլանգի, հասմիկի և այլ բույրեր:

5.Miss Dior Cherie

Պարունակում է ելակի, մանդարինի, հասմիկի, վարդի և այլ բույրեր:

6.Calvin Klein Endless Euphoria

Պարունակում է բալի, բերգամոտի, մանդարինի, վարդի, մանուշակի և այլ բույրեր:

7.Nina Ricci Nina

Պարունակում է կիտրոնի, քաջվարդի, խնձորի և այլ բույրեր:

8.Dolce & Gabbana Dolce

Պարունակում է նարգիզի, պապայայի ծաղիկների, քաշմիրի, ցիտրուսային և այլ բույրեր:

9.Amyris Femme Maison Francis Kurkdjian

 

Պարունակում է նարնջի և կիտրոնի տերևների, հիրիկի և այլ բույրեր:

10.Guerlain Aqua Allegoria Lys Soleia

Պարունակում է բերգամոտի, արմավենու տերևի, իլանգ-իլանգի, շուշանի, տրոպիկական մրգերի, վանիլի և այլ բույրեր:

 Fleurs de Cerisier L`Occitane en Provence

Իսկ այս մեկը ոչ թե մասնագետներն են խորհուրդ տալիս, այլ ես՝ սեփական փորձով🙂 Սա իմ նոր գարնանային հրաշք բույրն է:

Պարունակում է բալի, սպիտակ ֆրեզիայի, սև հաղարջի, հովտաշուշանի և այլ բույրեր:

 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s