«Հայաստանում ճանաչում ձեռք բերելը հեշտ է, ապրանք իրացնելը՝ դժվար»

Բարի օր, սիրելիներս: Այսօր «Fashion Զրույց» բաժնում ուզում եմ ներկայացնել մայրաքաղաքի ամենակրեատիվ դիզայներներից մեկին, ով, ճիշտ է, դեռ սկսնակ է այս ոլորտում, սակայն շատ խոստումնալից: Խոսքը 20-ամյա Սոնյա Ավագյանի մասին է:

_n

Նախորդ տարի Սոնյան թողարկեց իր անհատական առաջին հավաքածուի՝ The Pink Bubble-ի գովազդային հոլովակը: Տեւական շոկից հետո բոլորը հասկացան, որ, այո’, Երեւանում էլ կարելի է նման կրեատիվ, համարձակ ու պրոֆեսիոնալ հոլովակ նկարել:

Սոնյան նշում է, որ  դեռեւս 17 տարեկանից սկսած՝ զբաղվում է հագուստի մոդելավորմամբ: Այն ժամանակ նա շապիկներ էր պատրաստում՝ յուրօրինակ եւ հումորային պատկերներով ու գրվածքներով:

a2

Գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանող աղջիկն ասում է, որ Հայաստանում ճանաչում ձեռք բերելը շատ հեշտ է, սակայն ապրանքը իրացնելը՝ դժվար:

a3

 

Սոնյա Ավագյանի հավաքածուում բացակայում են փայլա-քարիկային՝ ա լյա Elie Saab կամ Zuhair Murad զգեստները, որոնք հայուհիների շրջանում մեծ պահանջարկ ունեն, ահա, թե ինչու Avagyan ապրանքանիշի հաճախորդների հիմնական մասն արտերկրից է:

a4

«Հուսով եմ, որ մեր կանայք էլ քիչ-քիչ կսովորեն այս ոճին: Դա ժամանակ է պահանջում, մենթալիտետի խնդիր է»,-նշում է նա:

a6

Գարնանը Սոնյան պատրաստվում է նոր, իր խոսքով՝ ավելի լուրջ հավաքածու ներկայացնել:

a7

Իսկ մինչ այդ նրա «ծամոնային» հավաքածուն շարունակում է մնալ թրենդում. չէ՞ որ 2016-ի գարուն-ամառ սեզոնի ամենանորաձև գույնը վարդագույնն է😉

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s