Կոլօմբրե, թարս օմբրե և վարսերի նորաձև այլ երանգները 2016-ի համար

Շարունակելով վարսերի թեման, այսօր ուզում եմ ներկայացնել այս տարվա գլխավոր նորաձև երանգները վարսահարդարման մեջ, որոնք մի փոքր տարօրինակ կարող են թվալ մեզ համար: Անձամբ ես ավելի դասական գույների կողմնակից եմ և չեմ սիրում փորձարկումներ անել վարսերիս գույնի հետ, բայց եթե կգտնվեն աղջիկներ, ում այս թրենդային գույները դուր կգան, ապա флаг вам в руки, ինչպես ասում են😉

Եվ այսպես, 2016-ի համար ոճաբաններն առաջարկում են՝

Կոլօմբրե (colored ombre) -սա մեզ բոլորիս հայտնի օմբրե գունաներկման նոր տեսակն է, որը բուն օմբրեից տարբերվում է նրանով, որ մազերի ծայրերը ներկում են արմատների գույնից միանգամայն տարբեր մեկ այլ գույնով, և գույների անցումն ավելի կտրուկ է լինում:

Այսինքն՝ վարսերի ծայրերը ներկում են ավելի վառ, ոչ բնական գույներով:

M10

Սրա հետ մեկտեղ՝ արդիական է նաև, այպես ասած, թարս օմբրեն, երբ վարսերի գույնը ոչ թե մուգից բացանում է, այլ ճիշտ հակառակը:

Հաջորդ միտումը ծիածանագույն վարսերն են🙂

M9

Առանց մեկնաբանության, ինչպես ասում են:

Վարսերի համար 2016-ի նորաձև գույներից է նաև մոխրագույնը:

Մ7

M41

Հաջորդ նորաձև գունային համադրությունը վարդագույնն է շեկի հետ:

Մ6

Եվ, վերջապես, նորաձև է առավել բնական մի գունաներկում, որը կոչվում է կալիֆորնիական: Այս գունաներկման դեպքում վարսերը մուգ երանգից աստիճանաբար անցնում են շեկի կամ շագանակագույնի ամենատարբեր երանգների:

mel3

Եվս մեկ կարևոր հանգամանք. կալիֆորնիական գունաներկման ժամանակ մուգ և բաց գույների անցումը պետք է նվազագույնի հասցնել: Իդեալական կլինի, եթե այդ անցումն ընդհանրապես աննկատ լինի, ասես մուգ ու բաց մազափնջերը ձուլվեն են իրար:

j1

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s