Մի բրենդի պատմություն. Christian Louboutin

Բարի օր, իմ սիրելիներ: Վերջապես մի փոքր ժամանակ գտա, և հիմա կարող եմ թարմացնել բլոգի ամենասիրված խորագրերից մեկը՝ «Մի բրենդի պատմությունը»: Այս անգամ կանդրադառնամ կանանց կոշիկի ամենահայտնի ապրանքանիշին՝ Christian Louboutin-ին (Քրիստիան Լուբուտեն):

Նկարում պատկերված տղամարդը հենց Քրիստիանն է, ով դեռ պատանի տարիքից՝ տարված է եղել նորաձևությամբ և հատկապես կանանց կոշիկներով: Լուբուտենրը ծնվել է 1963 թվականին՝ Փարիզում: Սկզբնական շրջանում նա կոշիկներ է պատրաստել Chanel, Roger Vivier և Yves Saint Laurent նորաձևության տների համար:

c6

Սակայն 25 տարեկանում Լուբուտենը որոշում է կոշիկի արտադրության սեփական բիզնեսը հիմնել, և այդպես 1992 թվականին Փարիզի Passage Vero-Dodat սրահում բացվում է նրա առաջին բուտիկը: Մի քանի տարի անց արդեն Լուբուտեն անունը թնդում էր նորաձև աղջիկների շրջանում:

c2

Christian Louboutin ապրանքանիշի այցեքարտը վառ ընդգծված կարմիր տակացուն է, որն առաջին անգամ կիրառվել է 1994 թվականին: Ըստ Քրիստիանի՝ կոշիկի տակացուները կարմիրով ներկելու գաղափարը ծագել է շատ պատահական: Նա մտածում էր կոշիկներն ավելի հետաքրքիր դարձնելու շուրջ, երբ իր օգնականը կարմիր լաք էր քսում եղունգներին: Դիզայները վերցնում է լաքն ու ներկում կոշիկի տակացուն:

Christian-Louboutin

2012 թվականից, դատարանի որոշմամբ, կոշիկների կարմիր տակացուն բացառապես պատկանում է Christian Louboutin ապրանքանիշին:

2009-ից Լուբուտենը կոշիկներ է արտադրում տղամարդկանց համար: Ներկայումս  Christian Louboutin բուտիկներ կան Փարիզում, Նյու Յորքում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մայամիում և Մոսկվայում: Ի դեպ, իրական «լուբուտենների» գինը սկսվում է 500 դոլարից:

c7

Christian Louboutin կոշիկները ճանաչված ու սիրված են նաև համաշխարհային աստղերի կողմից, ովքեր նախընտրում են կարմիր գորգով անցնել հենց այս կոշիկներով: Ջենիֆեր Լոպեսն անգամ երգ ունի՝ նվիրված «լուբուտեններին»:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s