Սերինե. «Ճապոնական կենդանի տիկնիկը»՝ հայկական իրականության մեջ

Բարի օր, իմ սիրելիներ: Այսօր ձեզ ուզում եմ ծանոթացնել Երևանի ամենաարտասովոր աղջիկներից մեկի հետ, թեև նա իրեն այդպիսին չի համարում: Մեր քաղաքի «ճապոնական տիկնիկը»՝ Սերինեն: 

s9

Վառ ու արտահայտիչ շպարով, գույնզգույն վարսերով աղջկան դեռ մանկուց գրավել են ճապոնական անիմացիոն կերպարները: «Անիմեներում կերպարները և իրադարձություններն իրենց մեջ իմաստ են արտահայտում և տարբերվում են ֆիլմերից կամ մուլտիկներից», -ասում է նա:

s3

FashionYan.com-ի հետ զրույցում Սերինեն խոստովանում է՝ սկզբում իր կերպարի հասցեին հնչող մեկնաբանություններն անսովոր են եղել, բայց հետո հասկացել է, որ եթե որոշել է  տարբերվել, ուրեմն պետք է պատրաստ լինի ամեն բանի:

s5

Իր համար ծիծաղելի է, երբ հարցնում են՝ էմո է, թե բարբի: Ասում է՝ միշտ մտածել է Հայաստանը լքելու մասին, բայց ամեն անգամ մտքափոխ է լինում՝ «Մտածում եմ՝ կկարոտեմ այս ամենը»:

s2

Ապագայի մասին խոսելիս «անիմե տիկնիկը» նշում է, որ միշտ պլանավորել է ապագան, բայց երբեք իր ծրագրածով չի եղել, ուստի չի ցանկանում այլևս ապագայի ծրագրեր կազմել կամ էլ խոսել դրանց մասին:

s6

Ի դեպ, Սերինեի սերը ճապոնական մշակույթի հանդեպ արտահայտվել է նաև անձնական կյանքում. նրա ընկերը ճապոնացի է:

s1

Այժմ նա մի երազանք ունի՝ կրկին հանդիպել սիրելիին:

s4

s8

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s