Տոներն են մոտենում. ամանորյա հրեշտակ՝ անձեռոցիկից

Նախատոնական եռուզեռն արդեն սկսված է, և ամենուր կարելի է զգալ Նոր տարվա շունչը: Քաղաքի որոշ հատվածներում անգամ տոնածառեր են տեղադրվել՝ էլ ավելի  թեժացնելով տոնական մթնոլորը: FashionYan.com-ը որոշեց հետ չմնալ նախատոնական տրամադրություններից, և այսօր ներկայացնում է ամանորյա հրեշտակի պատրաստման հեշտ և մատչելի տարբերակ, որը կարող եք անել տանը՝ սեփական ձեռքերով:

Դրա համար ձեզ անհրաժեշտ է՝ երկու հատ անձեռոցիկ, մկրատ, սոսինձ կամ կպչուն ժապավեն, մարմնագույն խոշոր ուլունք և ոսկեգույն կամ արծաթագույն ճկվող ժապավեն:

1

Վերցնում ենք անձեռոցիկներից մեկը, ծալում այն և ամրացնում եզրերը՝ կոնի տեսք տալով:

2

Այնուհետ կոնի մեջ ենք անցկացնում ժապավենը, որը պետք է իր մեջ մետաղյա բարակ ձող ունենա, այսինքն՝ լինի կանգուն, բայց միաժամանակ նաև ճկվող:

3

Ստացված կոնի գագաթին, որն իրականում մեր հրեշտակի մարմինն է, ամրացնում ենք ուլունքը:

4

Ապա ուլունքից դուրս եկող ժապավենի ավելացած մասին օղակի տեսք ենք հաղորդում:

5

Այնուհետ վերցնում ենք երկրորդ անձեռոցիկը, ծալում և մկրատի օգնությամբ երկու փոքրիկ անցք բացում մեջտեղի հատվածում:

7

Ապա նորից ծալում եզրերը՝ ինչպես ցուցադրված է լուսանկարում:

8

Անցքերի միջով նույնպես ժապավեն ենք անցկացնում:

9

Ապա երկրորդ անձեռոցիկը, որն, ինչպես հասկացաք, հրեշտակի թևերն են, ամրացնում ենք մարմնին:

10

Ավելացած ժապավենի եզրերն ամրացնում ենք միմյանց, և մեր տոնական հրեշտակը պատրաստ է:

11

12

 

 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s