Ամանոր 2016. Ինչպե՞ս դիմավորել Կապիկի տարին

FashionYan.com-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է, որ գալիք՝ 2016 թվականը Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է՝ ներկայացնելով, թե ինչ է սպասվում մեզ Նոր տարում: Իսկ այսօր ես կներկայացնեմ, թե ինչպես է պետք դիմավորել Կապիկի տարին, որպեսզի այն բարեհաջող ընթանա:

Տարվա գույնը կարմիրի և նարնջագույնի երանգներն են, ուստի Ամանորը պետք է դիմավորել հենց այս գույների մեջ: Ձեր զգեստը, տոնական զարդարանքները ցանկալի է, որ լինեն կարմրա-նարնջագույնի երանգներով: Կապիկը սիրում է նաև մետաղ, ուստի փայլուն տարրերը, ուլունքները, քարերը նույնպես տեղին կլինեն: Ռուբինից, նռնաքարից, սաթից պատրաստված զարդերը հատկապես կգոհացնեն Կապիկին:

Կարևոր է տարին դիմավորել՝ ամանորյա սեղանին տոնական մոմեր դնելով, քանի որ, ինչպես արդեն նշեցի, գալիք տարին Կրակե Կապիկի տարի է: Տեղին կլինի նաև փոքրիկ հրավառությունը: Նրանք, ովքեր տանը բուխարի ունեն, պետք է անպայման վառեն այն Նոր տարվա գիշերը:

Կապիկին գոհացնելու համար ձեր տոնական սեղանը պետք է առատ լինի բանջարեղենով և մրգերով: Քաղցրավենիքը նույնպես ցանկալի է, որ պատրաստված լինի մրգերով:

Եվս մեկ կարևոր հանգամանք. Կապիկը սիրում է ճոխ և աղմկոտ տոնախմբություններ, այնպես որ՝ այս Նոր տարին աշխատեք մեծ շուքով տոնել😉

Աղբյուրը՝ http://www.davno.ru/2016

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s