Մի բրենդի պատմություն. Victoria’s Secret

Բարի օր բոլորին: FashionYan.com-ը վերսկսում է իր ամենահետաքրքրաշարժ խորագրերից մեկը, որը ներկայացնում է, թե ինչպես են ստեղծվել աշխարհահռչակ բրենդները: Այս անգամ հերթը ամենասեքսուալ բրենդինն է` Victoria’s Secret-ինը: Տեսնենք, թե կանանց ու աղջիկների եւ ինչու չէ` նաև տղամարդկանց այդքան սիրելի ներքնազգեստներն ինչ պատմություն ունեն:

victorias-secret-660x400

Իսկ պատմությունն ավելի քան պարզ է: Ստենֆորդի համալսարանի շրջանավարտ, ամերիկացի Ռոյ Ռեյմոնդը մի օր որոշում է իր կնոջը ներքնազգեստ նվիրել, սակայն շրջելով խանութներով եւ ոչինչ չգտնելով, Ռեյմոնդի գլխում հղանում է ներքնազգեստի սեփական խանութ բացելու միտքը: Առաջին խանութը նա բացում է 1977 թվականին, որում ներկայացված տեսականին մեծ հաջողություն է ունենում: Թեեւ բրենդի ստեղծման պատճառը նրա հիմնադրի կինն է եղել, այնուամենայնիվ, Victoria’s Secret անվանումը կապված չէ նրա հետ, այլ Վիկտորիա թագուհու, ով իր հետքն է թողել նորաձևության մեջ:

Տարեցտարի բրենդը մեծ հաջողություն է ունենում, եւ Ռեյմոնդը բացում է իր 6-րդ խանութը: Բացի այս, նա ստեղծում է կատալոգներով ապրանք պատվիրելու համակարգը, ինչն էլ ավելի է նպաստում Victoria’s Secret-ի տարածմանն ու հաջողությանը: 1982 թվականին The Limited Brands ընկերությունը գնում է Ռեյմոնդից Victoria’s Secret-ը եւ էլ ավելի ընդլայնում այն: Ընկերությունը սկսում է արտադրել ոչ միայն կանացի ներքնազգեստ, այլեւ հագուստ, գիշերազգեստ, օծանելիք, կոշիկ…

victoria-secrets-logo

Ինչ վերաբերում է  Victoria’s Secret-ի հիմնադիր Ռոյ Ռեյմոնդին, ապա նա, ապրանքանիշը վաճառելուց հետո, փորձում է մանկական հագուստի խանութ բացել, սակայն դա հաջողությամբ չի պսակվում, եւ կարճ ժամանակ անց նա սնանկ է ճանաչվում: 1993 թվականին Ռեյմոնդն ինքնասպան է լինում` ցած նետվելով կամուրջից:

a758981f-b717-43bd-8d09-de605960b9c4_victorias-secret-pink-ad

1995 թվականին տեղի է ունենում Victoria’s Secret ներքնազգեստների առաջին  ցուցադրությունը, որն այդ օրվանից հետո դառնում է նորաձևության ամենասպասված իրադարձություններից մեկը: Բրենդի հրեշտակ-մոդելները համարվում են ամենահայտնի մոդելներն աշխարհում, ովքեր օրինակ են շատ աղջիկների համար, քանի որ չափից դուրս նիհար չեն եւ առողջ կյանք են վարում:

2011-victorias-secret-1-a

Victoria’s Secret-ի ամենահայտնի հրեշտակներն են Թայրա Բենքսը, Միրանդա Քերը, Ժիզել Բունդհենը, Հայդի Քլումը, Լետիցիա Կաստան եւ այլք:

2013-victorias-secret-2-a-1024x682

 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s