Ամառային հանգստի ամենաանհրաժեշտ իրերը

Ամռան տապը զովացնելու լավագույն միջոցներից է ջուրը, ուստի կարելի է հանգիստն անցկացնել ծովում կամ լողավազանում. ամեն մեկն ինքն է որոշում ուր գնալ՝ իր գրպանին և ցանկություններին համապատասխան, իսկ FashionYan.com-ը ներկայացնում է այն անհրաժեշտ իրերի ցանկը, որոնք պետք է լինեն ձեզ հետ ջրային հանգստի ընթացքում:

1. Ավելորդ չեմ համարի առաջինը նշել լողազգեստի մասին, քանի որ մեզանում դեռ կան աղջիկներ ու կանայք, ովքեր ջուրն են մտնում հագուստով: Մի արեք այդպես, հարգելի կանայք:

terraoko-2014-04-02-880365-3(1)

2. Արևային ակնոց. ի տարբերություն սովորական օրերի, լողափում ակնոցն ուղղակի անհրաժեշտություն է՝ աչքերն արևից պաշտպանելու համար, այլ ոչ պարզապես նորաոճ աքսեսուար:

thumb2-69fb9735bdc49957ee8d5c87aace6868

3. Գլխարկ. նույնպես արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու համար է, այդ իսկ պատճառով ավելի լավ է ընտրել լայնեզր գլխարկ:

9ba8940afe2bca4bab279a74a0afd9e3

4. Պարեո. թեթեւ, կիսաթափանցիկ այս կտորը ոչ միայն նորաձև աքսեսուար է, այլեւ հարմարավետ. ջրից դուրս գալիս դրանով կարող եք ծածկվել: Պարեոն ևս մեկ առավելություն ունի. այն կարելի է տարբեր կերպ կրել, անգամ զգեստի տեսք հաղորդել:

b410c3d8a6056f6dc6a758229676b4ef

5. Իսկ եթե ոչ պարեո, ապա տունիկա հաստատ պետք է տանել ձեզ հետ ծովափ: Այս թեթև բլուզը կարելի է հագնել լողազգեստի վրայից և դուրս գալ զբոսնելու:

playaznoe_platie_2013

6. Շորտերը նույնպես ցանկանլի է, որ տեղ զբաղեցնեն ձեր պայուսակում: Դրանք շատ պրակտիկ են:

uq9g5k-l-610x610-shorts-short-hipster-swag-summer-clous-grunge

7. Ի դեպ, պայուսակն այստեղ ամենակարեւոր աքսեսուարն է: Առանց դրա անհնար է ծովափ կամ լողավազան տանել անհրաժեշտ իրերը:

tumblr_m73khfWJFH1qhzu7o

8. Անպայման ամառային հողաթափեր վերցրեք ձեզ հետ, ընդ որում՝ երկու զույգ. դառը փորձից ելնելով եմ ասում՝ մեկը միշտ պոկվում է հանգստի ընթացքում:)

V-etnamki

9. Ամառային սարաֆանները նույնպես խրախուսվում են հանգստի ժամանակ, քանի որ դրանք թեթև են, հարմարավետ և չեն քրտնացնում:

top-10_women10

10. Ձեզ հետ անպայման փոքրիկ հովանոց ունեցեք: Նախ, երբեք չես իմանա, թե եղանակն ինչ անակնկալներ կմատուցի, հետո էլ ձեր սեփական հովանոցն ունենալով՝ գումար կխնայեք այն վարձակալելու վրա:

11. Չենք մոռանում սրբիչի մասին, հակառակ դեպքում՝ ստիպված եք այնքան պառկել արեւի տակ, մինչեւ չորանաք🙂

12. Եվ, իհարկե, ամենակարևոր բանը, առանց որի ոչ մի դեպքում չի կարելի երկար մնալ արևի տակ, արևապաշտպանիչ՝ SPF քսուկներն են:

c959d67806f3551a61df44de2d209be20316e39e_1000

Դե ինչ, բարի  եւ անվտանգ հանգիստ ձեզ😉

One thought on “Ամառային հանգստի ամենաանհրաժեշտ իրերը

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s