Ինչպես արագ հայտնի դառնալ Instagram-ում

Աշխարհում շատ սոցցանցեր կան, որտեղ կարելի է ծանոթանալ, շփվել, գրառումներ կատարել կամ լուսանկարներ հրապարակել, սակայն դրանցից ամենահայտնին, միանշանակ, Instagram-ն է: Սա հատուկ ֆոտոծրագիր է բջջային հեռախոսների համար, որի միջոցով խմբագրված լուսանկարները հրապարակվում են նաեւ համացանցում: Այսօր սա աշխարհի ամենահայտնի և նորաձև կայքն է համարվում: Այնպես որ, եթե դու հետևում ես նորաձևությանն ու քեզ նորաձև մարդ ես համարում, ապա պարտավոր ես հաշիվ ունենալ Instagram-ում: FashionYan.com-ն իր ընթերցողներին է ներկայացնում Instagram-ում արագ հայտնի դառնալու մի քանի կանոն:

1034984

1. Գլխավոր նկար. այն պետք է լինի գրավիչ և հետաքրքիր, քանի որ մարդիկ առաջինն այդ նկարն են տեսնում ձեր անվան կողքին: Եթե նկարը հետաքրքրեց, կսկսեն հետևել ձեր էջին:

2. Բաց էջ: Եթե ցանկանում եք Instagram-ում շատ հետևորդներ ունենալ, ապա ոչ մի դեպքում մի փակեք ձեր պրոֆիլը:

3. Ինքներդ հետևեք: Որպեսզի շատ հետևորդներ ունենաք, բնականաբար, ստիպված եք ինքներդ այլոց էջերին follow անել:

1411575309_download-instagram

4. Ոչ սփամին: Երբեք միանգամից մի քանի նկար մի հրապարակեք ձեր էջում: Այդպես նկարները կկորչեն` առանց շատ հավանությունների արժանանալու:

5. Ակտիվություն: Որքան հնարավոր է շատ մեկնաբանություններ թողեք տարբեր էջերի լուսանկարների տակ, որպեսզի այդ կերպ գովազդեք ձեր էջը:

6. Եվ վերջում, աշխատեք իսկապես լավ ու հետաքրքիր լուսանկարներ հրապարակել, և հետևորդներն իրենք կգտնեն ձեզ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s