Ինչպե՞ս արագ նիհարել ամռանը. 10 պարզ կանոն

Ամռանը նիհարելու եւ գեղեցիկ մարմին ունենալու ցանկությունն ավելի է ուժգնանում: Եվ դա բնական է, այդ ո՞ր աղջիկը չի ցանկանում բաց և մարմինն ընդգծող հագուստ կրել, լինել անթերի իր նոր լողազգեստով և այլն: Բացի այն, որ սլացիկ կառուցվածքը աչքին է հաճելի, այն նաև առողջության գրավականներից է, ուստի մոռանում ենք բոլոր «չեմ կարող»-ներն ու անցնում գործի:

FashionYan.com-ը ներկայացնում է մի քանի պարզ կանոն, որոնք կիրառելու դեպքում շատ արագ կկորցնեք ավելորդ կիլոգրամները:

1. Բացառեք ցանկացած տեսակի խմորեղեն, քաղցրեղեն ու հացաբուլկեղեն ձեր սննդակարգից:

2. Պետք չէ օգտագործել նաեւ չափազանց ճարպոտ սնունդ, ինչպես նաև մակարոնեղեն:

3. Եթե մսամթերք, ապա թռչնամիս կամ ձուկ, այն էլ՝ եփած վիճակում: Բացառեք սննդամթերքի տապակումն անգամ ձեթով:

102823

4. Մոռացե’ք գազավորված ըմպելիքի եւ ալկոհոլային խմիչքի մասին:

5. Նախապատվությունը տվեք բանջարեղենին և մրգերին:

6. Աշխատեք ոչինչ չուտել երեկոյան ժամը 19:00-ից հետո:

look.com_.ua-12994

7. Երբեք չմոռանաք նախաճաշի մասին: Այն իդեալական կառուցվածքի առաջին գրավականներից է:

8. Շատ հեղուկ օգտագործեք՝ ջուր կամ բնական հյութ:

9. Մի’ մոռացեք սպորտի մասին: Առավոտյան թեթև վարժանքը կամ վազքը անչափ օգտակար կլինեն արագ նիհարելու գործում:

fitair

10. Շաբաթվա մեջ մեկ անգամ բեռնաթափման օր կազմակերպեք: Ամբողջ օրվա ընթացքում ոչինչ մի կերեք՝ մաքրելով օրգանիզմը: Բեռնափաթման ժամանակ օրվա ընթացքում կարելի է ջուր խմել, խնձոր ուտել կամ մածուն/կեֆիր խմել:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s