«Верни мою любовь». սերիալի լավագույն մտքերը՝ հայերենով

«Верни мою любовь». վերջին ժամանակների ամենահաջողված եւ սիրված ռուսական հեռուստանովելը, որը միանգամից լայն տարածում գտավ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում: Սոցիալական ցանցերում ամենուր սերիալի մասին գրառումներ են, քննարկումներ ու մեջբերումներ:

FashionYan-ը որոշել է «հետ չմնալ», եւ իր ընթերցողներին է ներկայացնում հեռուստանովելի հերոսների հայտնի մտքերը՝ հայերեն թարգմանությամբ:

9bdteJKghEc

-Մեր կյանքը մի մեծ լաբիրինթոս է, որտեղ բոլորս քայլում ենք՝ փորձելով ստանալ պատասխաններ…

-Պարզապես պետք է լսել սրտին, այն կտանի ճիշտ ճանապարհով:

* * *

Վրեժ լուծել նրանից, ով դավաճանել է սերը, ամենից հեշտ բանն է: Ավելի դժվար է նրան մոռանալը:

* * *

Սերը միշտ ճիշտ է:

iF3r95mIL_4

Կառչել մի բանից, որը ապագա չունի, թուլություն է:

* * *

Ափսոսալ սիրո համար, նշանակում է շարունակել սիրել: Եթե չես սիրում, ուրեմն չես ափսոսում:

* * *

«Ներիր»-ը  շատ հարմար բառ է նրանց համար, ովքեր ցանկանում են փախչել պատասխանատվությունից:

gBrDA5zQ9xE

-Ի՞նչ է սերը:

-Սերը… Ինչ-որ մի ժամանակ ինձ թվում էր, թե ես գիտեմ: Ես կարծում էի, թե դա միայն ուրախություն եւ երջանկություն է: Ես շատ միամիտ էի: Հիմա ես հասկանում եմ, որ սխալվում էի: Սերը դաժան բան է:

-Դու կարծում ես՝ խնդիրը սիրո՞ մեջ է:

-Չգիտեմ, միգուցե՝ մարդկանց, որոնք շատ թույլ են: Իսկ քո կարծիքով՝ ի՞նչ է սերը:

-Սերը երազանք է ինչ-որ հիասքանչ բանի մասին, սակայն երազանքները հավերժ չեն, քան որ կա իրականություն: Սա ամենն է, ինչ ես կարծում եմ սիրո մասին:

* * *

Լավ մարդիկ այս աշխարհում չեն գոյատեւում:

7c1qkZYsnc0

Ամեն մեկը պետք է պատասխան տա իր սխալների համար եւ ամեն մեկը պետք է շտկի դրանք ինքնուրույն:

* * *

-Ես ասես հեքիաթում լինեմ: 

-Իհարկե, չէ՞ որ ինձ նման արքայազնի ես հանդիպել:

* * *

-Դու ինձ սիրու՞մ ես:

-Ոչ:

-Կարող էիր եւ ստել…

-Իսկ ես ստեցի:

jc0xJwi7bMQ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s