Բարև, ամա՜ռ. սեզոնի ամենանորաձև հագուստը

Ողջու՜ն, իմ սիրելիներ: Վերջապես ամառ է: Դա նշանակում է, որ եկել է ժամանակը գունեղ, թեթեւ եւ վառ հագուստի, նշանակում է՝ կարելի է ի կատար ածել ամենախենթ ու խելառ մտքերն ու ստեղծել աննկարագրելի գեղեցիկ լուքեր, որը թույլ է տալիս տաք եղանակը: Դե ինչ, հատուկ ամռանը սպասողների համար FashionYan-ն այսօր որոշել է ներկայացնել սեզոնի ամենանորաձև հագուստն ու լուքերը, որոնք առաջ են քաշել աշխարհառչակ նորաձևության տները:

Դե ինչ, սկսեցինք:

16

Թերևս, ամռան ամենացանկալի գույնը սպիտակն է: Հատկապես այս սեզոնին սպիտակն առավել, քան արդիական է, տեղին ու պահանջված:

13

9

Ամառն անհնար է պատկերացնել առանց վառ գույների՝ դեղինը, մորեգույնը, կանաչը, երկնագույնը, մի խոսքով՝ բնության ամենավառ գույները պետք է գերիշխեն ձեր զգեստապահարարանում:

3

14

Ամենակարեւորը՝ աշխատեք  նախապատվությունը տալ նուրբ եւ ռոմանտիկ զգեստներին, սարաֆանններին ու կոմբինիզոններին: Բացի այն, որ դրանք այս տարի անչափ նորաձև են, նաև շատ թեթև են ու հարմարավետ:

4

2

1

Ծաղկային պրինտը համառորեն չի ցանկանում զիջել իր դիրքերը նորաձևության մեջ: Եվ լավ է անում🙂 Ոչինչ այնքան համահունչ չէ ամռանը, որքան գունավոր ծաղիկները: Այնպես որ, սեզոնի թրենդ համարվող ծաղկային պրինտով զգեստները ցանկալի հյուր պետք է լինեն ցանկացած աղջկա զգեստապահարանում:

10

11

15

Թեթև շիֆոնից կիսաթափանցիկ սարաֆանները, կիսաշրջազգեստներն ու կոմբինիզոնները ամենահարմարավետն են, թերևս, ամռան համար:

5

6

7

8

 

Պետք չէ մոռանալ նաև դասական գույների եւ դրանց համադրությունների մասին. կարմիրը, սպիտակը և սևը նույնպես տեղին կլինեն այս ամռանը:

18

17

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s