Միլանի նորաձևության շաբաթ. մատուցողներից` մինչև հեքիաթ

Ավարտվեց նաեւ Միլանի նորաձեւության շաբաթը, եւ ժամանակն է, որ FashionYan-ն անդրադառնա շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ցուցադրություններին:

Միլանի նորաձեւության շաբաթը բացվեց Gucci-ի` 2014 թվականի աշնանային հավաքածուի ցուցադրությամբ: 60-ականների ոճով, պաստելային նուրբ երանգներից` մինչեւ սեւ, ու կենդանական նախշերով զգեստներ. ահա, թե ինչպիսին է հավաքածուն:

gucci (2)guccigucci (1)gucci (4)gucci (3)Հաջորդ ցուցադրությունը, որն ուզում եմ ներկայացնել, Prada-ի աշնանային հավաքածուն է, որը մեկ նախադասությամբ կարելի է  բնութագրել այսպես` գույների եւ նախշերի համարձակ համադրություն: Այս հավաքածուում իրար են խառնված ամենատարբեր ոճեր եւ տենդենցներ` աբստրակտ նախշեր, վառ գույներ, մորթի, մետաղագույն կաշի եւ այլն:

prada (1)prada (2)pradaMoschino-ի նոր կրեատիվ տնօրենի առաջին ցուցադրությունը բավականին երկար դեռ կքննարկվի: Հավաքածուում ներկայացված էին McDonald’s-ի մատուցողուհիների, Սպունգ Բոբի եւ 90-ականների ոճով կերպարներ:

1

2

3Roberto Cavalli-ի աշնանային հավաքածուն նույնպես նորանշանակ կրեատիվ տնօրենի առաջին աշխատանքն էր: Հավաքածուում գերիշխում էր մորթին՝ կարմիր, սեւ եւ բեժ: Ակնհայտ էր հատկապես կարմիրը, որն ասես կրակ լիներ եւ վառեր զգեստների փեշերը:

7

6

5Հասանք իմ ամենասիրելի ապրանքանիշին` Dolce&Gabbana-ին: Իտալացի հանրահայտ զույգը այս անգամ մեզ տարավ հեքիաթային անտառ: Ոգեշնչվելով ”Քնած գեղեցկուհին” եւ ”Կարմիր գլխարկը” հեքիաթներից` նրանք ստեղծել էին հիրավի հեքիաթային հագուստ: Երկար-բարակ գրելու փոխարեն, առաջարկում եմ պարզապես դիտել դրանցից մի քանիսը:

8 (2)8 (1)8 (3)8 (4)8

2 thoughts on “Միլանի նորաձևության շաբաթ. մատուցողներից` մինչև հեքիաթ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s