Հայկական hand made-ի ձեռքերը. Lusine Nikoghosyan Jewelry

”Հայկական hand made-ի ձեռքերը” խորագրում FashionYan–ն այս անգամ հյուրընկալել է տաղանդավոր մի աղջկա` Լուսինե Նիկողոսյանին: Լուսինեն ամենատարբեր տեսակի զարդեր է պատրաստում` թեւնոց, մատանի, կրծքազարդ, կախազարդ, հովհար, օղ, գլխազարդ, շուտով կլինեն նաեւ գոտիներ: Օգտագործում է տարբեր տեսակի նյութեր` կենցաղային իրեր (օրինակ` գդալ), մետաղներ, էկզոտիկ բույսեր, սունկ, մամուռ, ցորեն, թանկարժեք եւ կիսաթանկարժեք նյութեր: FashionYan-ի հետ զրույցում Լուսինեն պատմում է իր գործունեության մասին:

1912545_387287134742242_4223834_n-Ինչպե՞ս ծնվեց զարդեր պատրաստելու ցանկությունը:

-Ես մանկուց սիրել եմ փորձությունների ենթարկել նյութերը: Որոշ ժամանակ աշխատեցի զարդերի խանութում` որպես զարդերի ձեւավորող, այնտեղից դուրս գալուց հետո զարդեր ստեղծելու միտքը հետապնդում էր ինձ, եւ ստեղծեցի իմը:

-Ինչի՞ց ես ոգեշնչվում նոր աքսեսուարներ ստեղծելիս:

-Ոգեշնչվում եմ ամեն ինչից՝ գեղեցիկից, տգեղից, մարդուց, գույներից, նյութի տեսակներից, բնությունից, օդի հոտից, միայն թե` ստեղծագործելիս ինքս իմ միջից միաժամանակ  պետք է ե’ւ դուրս գամ, ե’ւ մնամ իմ մեջ:

1620516_386481784822777_2013548704_nԸստ քեզ, Հայաստանում կարելի՞ է լավ գումար վաստակել` ձեռքի աշխատանքներ ստեղծելով:

-Եթե մարդը աշխատանքը քրտինքով է կատարում եւ ուզում է աճել ՝պետք է մեղվի նման աշխատի: Իհարկե, դրսում որոշ տեղեր այդ աշխատանքի դիմաց մի քանի անգամ ավել կստանար, ոչ թե նրա համար, որ դրսում ավելի կգնահատվեր, այլ ուղղակի ֆինանսական առումով: Հայը արվեստը գնահատող է, պարզապես նրան հնարավորություն է պետք տալ օգտվել ամեն տեսակի գեղեցիկից:

1780779_389920637812225_1681773789_nԻ՞նչ դժվարությունների ես հանդիպել հենդմեյդ ստեղծելիս:

-Ինձ համար ստեղծագործելը գերագույն հաճույք է: Դժվարություններից մեկը` միտքս ծանրաբեռնվում է 24 ժամ, մյուսը` ինքս իմ մեջ կենցաղային իրը մտովի պետք է հասունացնեմ դեպի գեղեցիկը եւ վերածեմ զարդի եւ  հանրությանը իմ գործով ապացուցեմ, որ կարելի է դրան մեջ տեսնել նրբագեղություն եւ արժեք:

1237556_369209119883377_1479936556_n1011070_386924508111838_820949594_nԼուսինեի աշխատանքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

One thought on “Հայկական hand made-ի ձեռքերը. Lusine Nikoghosyan Jewelry

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s