Սրանք ոչ թե նորաձեւ են, այլ շաբլոն

Այո, երբեմն նորաձեւ իրերն այնքան են տարածվում, որ դառնում են շաբլոն: Մարդիկ, տեսնելով այս կամ այն իրը նորաձեւության ցուցադրությունների ժամանակ, կամ լսելով, որ դրանք նորաձեւ են, կրկնօրինակում են` հաճախ առանց հաշվի առնելու` գեղեցիկ է, թե ոչ, սազում է իրենց, թե ոչ: FashionYan-ն այսօր ընտրել է այդպիսի շաբլոն մի քանի նորարարություններ, որոնք այնքան տարածվեցին, որ կարելի է ամեն քայլափոխի տեսնել:

Եվ այսպես, շաբլոն N1` ծաղիկներով գլխազարդեր: Ամեն ինչի ”մեղավորը” Dolce&Gabbana-ն էր, որն իր ցուցադրություններից մեկի ժամանակ ներկայացրեց քարերով, ծաղիկներով, ուլունքներով զարդարված հրաշագեղ գլխազարդեր, որոնք անմիջապես կրկնօրինակվեցին: Որքան էլ դրանք ինձ դուր գան, այնուամենայնիվ, չափից դուրս շատ տարածվեցին եւ կորցրեցին իրենց բացառիկությունը:

maxresdefault

Սրան զուգահեռ` նորաձեւություն մտան մեծ ծաղիկներով գլխազարդերը, որոնք նույնպես շատ սիրվեցին եւ տարածվեցին:

6f65148653-tsvety-floristika-obodok-s-rozami-n1802Շաբլոն N2` Սնիկերսներ: Չգիտեմ, թե այս կոշիկները ստեղծողն ինչ է մտածել, բայց, ըստ իս, դրանք պարզապես սարսափելի են: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ ամբողջ քաղաքը դրանցից է հագնում, ապա բացասական վերաբերմունքն այս կոշիկի նկատմամբ ավելի է մեծանում:

e603c1dde5323873a6b49c4b46df1443_1366995154_1000_100084933_88683-700x700Շաբլոն N3` ռոք ոճի աքսեսուարներ: Ինձ հատկապես դուր չեն գալիս այս ոճի թեւնոցները` համադրված տարբեր թեւնոցների, գունավոր շղթաների, ժամացույցների կամ նուրբ աքսեսուարների հետ:

a2Մի կերպ կարող եմ հասկանալ սա, կարող եմ հասկանալ նաեւ ջինսից բաճկոններին մետաղյա աքսեսուարներով ուսադիրների առկայությունը, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընդունել դրանց համադրությունը նուրբ բլուզների հետ:

i2blox-l-610x610-t-shirt-studs-studded-tshirt-white-tshirt-studded-shouldersՇաբլոն N4` Օձիքներ: Անցած տարի օձիքների իսկական բում էր: Սրանք սիրվեցին նաեւ նրա համար, որ կարելի էր ինքնուրույն շատ հեշտ պատրաստել, նաեւ օգտագործել տարբեր զգեստների հետ: Բայց, ինչպես վերը նշած բոլոր նորարարությունների, այս մեկի դեպքում էլ չափն անցան: Ամենուր կարելի է տեսնել պատեհ եւ անպատեհ կիրառված նմանատիպ օձիքներ:

modnye-vorotnichki-vesna-leto-2013-1modnye-vorotnichki-vesna-leto-2013-2Եվ վերջում, շաբլոն N5` իմ կողմից սիրված հունական սանրվածքը, որը շատ պրակտիկ է, գեղեցիկ եւ հեշտ ու արագ ստացվող, բայց կրկին չափից դուրս շաբլոն:

1358797375_43

2 thoughts on “Սրանք ոչ թե նորաձեւ են, այլ շաբլոն

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s