Մի բրենդի պատմություն. Burberry

Ո՞վ չի տեսել ավազագույն երանգով հայտնի վանդակավոր նախշը, որը պատկանում է աշխարհահռչակ Burberry բրենդին: Հենց այս բրենդի ստեղծման պատմությանն էլ այսօր կանդրադառնամ FashionYan-ում:

burberry_2776867bBurberry-ն հիմնարվել է 1856 թվականին`  Թոմաս Բարբերիի կողմից, ով մանուֆակտուրայի խանութ ուներ: Նրան է պատկանում աշխարհում առաջին ջրադիմացկուն կտորի` գաբարդինի ստեղծումը: Այս կտորից կարված հագուստը գրավում էր հատկապես ճանապարհորդներին եւ սպորտսմեններին: Սկզբում բրենդն արտադրում էր վերնահագուստ եւ բանակային հանդերձանք: Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից Burberry-ն պատվեր է ստանում` կարել սուպերդիմացկուն վերարկուներ, որի արդյունքում բրենդը միլիոններ է վաստակում եւ լայն տարածում ստանում: Որոշ ժամանակ անց Burberry-ին պատվիրում են Բրիտանիայի ամբողջ ԶՈՒ կազմի համար կարել համազգեստ: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է տարբերանշան ստեղծելու անհրաժեշտությունը: Կարճ ժամանակ անց Burberry-ն ունենում է իր ապրանքանշանը`  հայտնի ձիով ասպետը:

burberry (1)Burberry բրենդի  առանձնահատկություններից եւ, ինչու չէ, նաեւ հաջողության գրավականներից է հանրահայտ վանդակավոր նախշը, որը կարվել է վերարկուների ներսի կողմից` սկսած 1920-ական թվականներից: Հիմնական գույներն են` ավազագույնը, կարմիր, սպիտակ եւ սեւ գծերը:

1955 թվականին Burberry ընտանեկան ընկերությունն անցնում է լորդ Դեւիդ Ուոլֆսոնի ղեկավարության տակ:
burberryՆերկայումս բրենդը հագուստի արտադրության երկու խոշոր գիծ ունի: Burberry Prorsum գծի հագուստն արտադրվում է Միլանում եւ թելադրում նորաձեւություն: Այս ապրանքանիշի հագուստ կարող են իրենց թույլ տալ գնել միայն բարձրակարգ էլիտայի ներկայացուցիչները, քանի որ այն շատ թանկ արժէ: Հագուստի մյուս գիծն է Burberry London-ը, որը հանդիսանում է բրենդի այցեքարտը` արտադրելով ջինսեր, վերնազգեստներ, շրջազգեստներ, կոշիկներ:  Կա նաեւ Thomas Burberry գիծ, որը ստեղծում է հագուստ երեխաների եւ դեռահասների համար:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s