Մի բրենդի պատմություն. Prada

Բարեւ, իմ սիրելի ընթերցողներ: Վաղուց է, ինչ չեմ թարմացրել «Մի բրենդի պատմություն» բաժինը: Ժամանակն է լրացնել այդ բացը😉 Այսօր ուզում եմ ներկայացնել աշխարհահռչակ Prada նորաձեւության տան ստեղծման պատմությունը, որը սկիզբ է առնում հեռավոր 1913 թվականից:

prada

Այդ թվականին Միլանում եղբայրներ Մարիո եւ Մարտինո Պրադաները բացում են ճամպրուկների փոքրիկ խանութ՝  Fratelli Prada (Պրադա եղբայրներ) անունով: Ապրանքը ներմուծում էին Մեծ Բրիտանիայից: Եղբայրները շեշտը դրել էին որակյալ եւ թանկարժեք ապրանքի վրա, որը հասանելի չէր բոլորին: Եվ չէին սխալվել: Շատ արագ Fratelli Prada-ի համբավը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, իսկ 1970 թվականին այն հասնում է ԱՄՆ եւ Լատինական Ամերիկա: Սակայն  Prada-ի իսկական հաղթարշավը սկսվում է 1979 թվականին, երբ ընկեության ղեկավարումն իր վրա է վերցնում բրենդի հիմանդիրներից մեկի թոռնուհին՝ Միուչիա Պրադան: Նա բիզնեսմեն Պատրիցիո Բերտելիի հետ մեծացնում է Prada-ի տեսականին՝ կաշվե աքսեսուրների հետ մեկտեղ ստեղծելով հագուստի գիծ, որն առաջին անգամ ներկայացվում է 1988 թվականին եւ հաջողությամբ ընդունվում բրենդի սիրահարների կողմից: Սակայն Prada-ի գլխավոր նպատակը ավանդույթները պահպանելն էր, ուստի երբ անհարեժեշտություն եղավ ստեղծել մատչելի երիտասարդական հագուստ, որոշվեց դրան նոր անվանում տալ: Այդպես ստեղծվեց Miu Miu բրենդը: 

Prada-Resort-2008-Campaign.preview

90-ական թվականներին Prada-ն թողարկում է ակնոցների իր հավքածուն, նաեւ օծանելիք:

Ներկայումս Prada-ն հանդիսանում է աշխարհում ամենահայտնի բրենդներից մեկը: Հենց այս բրենդի ապրանքներն են ամենից շատը կեղծվում: Prada-ն հանդիսանում է շքեղության խորհրդանիշ: Բրենդի բուտիկների ստեղծման վրա աշխատում են աշխարհի լավագույն ճարտարապետները:

Prada_milano

Prada-ն ներկայումս խանութներ ունի աշխարհի տարբեր անկյուններում: Միայն ԱՄՆ-ում բրենդն ունի 10 բուտիկ եւ 2 մեծ խանութ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s