Պատրաստվում ենք Ամանորին` ոտքից մինչև գլուխ

Մոտենում է ամենահեքիաթային տոնը՝ Ամանորը, որը ինքնադրսևորման ու երազանքների իրականացման լավագույն ժամանակահատվածն է: Եվ որպեսզի ըստ  հավուր պատշաճի ներկայանաս տոնին, FashionYan-ը կազմել է մի քանի ”պետք է անել”-ների ցանկ, որոնք կօգնեն քեզ կատարյալ տեսք ունենալ Նոր տարվա գիշերը:

1. Մազեր: Նոր տարվա գիշերը դու պետք է անթերի սանրվածք ունենաս: Դա կարող է լինել մեծ, փարթամ խոպոպների տեքսով: Եկող տարվա նորաձև սանրվածքներից են տարբեր տեսակի հյուսքերը՝ թե հավաքած, թե թափված մազերի համար: Տոնական սանրվածքդ կարող ես զարդարել նաև մեծ ծաղիկներով կամ բնական քարերից բրոշներով, բանտերով:

1340743092_trenzas

2014-ի նորաձև սանրվածքների մասին առավել մանրամասն կարող ես կարդալ այստեղ՝  https://fashionyan.wordpress.com/2013/11/11/2014/

2. Դիմահարդարում:  Տարեմուտը դիմավորելիս դու պետք է ունենաս վառ դիմահարդարում, բայց այն չպետք է լինի վուլգար:  Ձին առեղծվածային կենդանի է, ուստի դիմահարդարման միջոցով պետք է հնարավորինս առեղծվածային կերպար ստեղծել:

makiaj_shapka

3. Մատնահարդարում: 2013-2014 սեզոնի մատնահարդարման հիթերից է nude-ը: Թափանցիկ, մարմնագույն, բաց վարդագույն երանգները այդքան էլ ձանձրալի չեն, որքան կթվա առաջին հայացքից: Եթե, այնուամենայնիվ, մինիմալիստական ոճի սիրահար չես, ապա հավերժ թրենդ կարմիրն իր բոլոր երանգներով կա ու կա🙂

trendy-manikyura_1_0

4. Զարդեր և աքսեսուարներ: Այս սեզոնին աղջիկները լայն ընտրության հնարավորություն ունեն: Նորաձև են ռոքային ոճի զարդերը, մեծ ականջօղերն ու վզնոցները, քարերը, էթնիկ տարրերով աքսեսուարները: Քեզ մնում է միայն ընտրել որևէ բան ու համապատասխանեցնել այն զգեստիդ հետ:

41849_72998

Սեզոնի նորաձև զարդերին կարող ես ծանոթանալ նաև այստեղից՝  https://fashionyan.wordpress.com/2013/11/04/zarder/

5. Զգեստ:  Ամանորյա զգեստն ընտրելիս ցանկալի է առաջնորդվել 2014-ի նորաձև գույներով, որոնք են կապույտը, երկնագույնը, փիրուզագույնը, կանաչի բոլոր երանգները, ինչպես նաև՝ մանուշակագույնը և վարդագույնը:

48-11

Ի դեպ, ”Ինչ հագնել Ամանորի գիշերը” հարցին առավել մանրամասն պատասխանել եմ այստեղ:

6. Կոշիկ: Սեզոնի հիթերից են բարակ կրունկներով և սուր քթերով կոշիկներն ու երկարաճիտները: Գույնի հարցում կարող ես նույնպես առաջնորդվել գալիք տարվա նորաձև գույներով: Իսկ մնացածի ամսին ծանոթացիր նախորդ գրառման միջոցով, ահա այստեղ՝  https://fashionyan.wordpress.com/2013/10/21/koshik/

modnyie-tufli-2014

Սկզբնաղբյուրը` News.am Style

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s