Հագուստ, որն այժմ նորաձև չէ

Շատ է խոսվում այն մասին, թե ինչն է նորաձև, որոնք են սեզոնի հիթերը կամ թրենդները` հաճախ մոռանալով նշել այն մասին, թե ինչն է դուրս եկել նորաձևությունից:  Թեև ժամանակակից նորաձևությունը, կարծես, հետևում է «ոչ մի ավելորդ բան» սկզբունքին, այնուամենայնիվ, FashionYan-ն այսօր կներկայացնի հագուստի որոշ տեսակներ, որոնք այժմ այդքան էլ արդիական չեն:

Ռետինե երկարաճիտ կոշիկներ: Այս տեսակի կոշիկները մի քանի սեզոն առաջ էին ակտուալ, բայց ոչ հիմա, երբ թրենդներում կաշին է, մորթին, սուր ծայրով, բարակ կրունկներով կամ պլատֆորմի վրա կոշիկները:

резиновые-сапоги

Գործած կոշիկներ: Դժվար է հասկանալ, թե այս տեսակի կոշիկները երբ մտան նորաձևություն, բայց որ նրանց ”կյանքը”  կարճ տևեց, դա փաստ է😉

46583573_1248186511_sapogiii

Օձիքներ: Թեև գործած, այսպես ասած, դնովի օձիքների արդիականությունը դեռ լիովին չի մարել, այդուհանդերձ, խորհուրդ կտամ չչարաշահել այս աքսեսուարի օգտագործումը, մանավանդ որ թրենդներում հսկայական չափերի վզնոցներն են, որոնք պարզապես տեղին չեն նայվի օձիքների հետ:

reRJ8EyEATA

Ջինսե շրջազգեստներ: Թեպետ ջինսը միշտ ակտուալ է, սակայն այս սեզոնին նորաձև էին ջինսե վերնաշապիկներն ու բաճկոնները, սակայն դա նույն կերպ չանդրադարձավ կիսարջազգեստների վրա:

modnye_dginsovye_jubki_foto_09_kopiya

Փակ պարանոցով բլուզներ (водолазки ): Սրանց հատկապես ցանցային, թափանցիկ տեսակները բոլորովին ակտուալ չեն, էլ չեմ խոսում սովորական կտորից կամ գործվածքով տեսակների մասին:

сетка

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s