Տղամարդիկ ատում են, երբ կանայք հագնում են…

Բարև աշխարհի ամենանորաձև ընթերցողներին!  FashionYan-ն այսօր որոշել է ներկայացնել մի հետաքրքիր հարցման արդյունքներ, որն անցկացրել է Huffingtonpost-ը:  Պարզվում է`  նորաձևության վերջին տենդենցներն այդքան էլ սիրելի չեն շատ տղամարդկանց կողմից:  Տեսեք, թե ինչ պատսախաններ է տվել տղամարդկանց մեծ մասը «Ես ատում եմ, երբ կանայք հագնում են…» հարցին:

Բարձր ուսերով կոստյումներ, բլուզներ: 80-ականների` մեր օրեր վերադարձած այս ոճը, պարզվում է, տղամարդկանց սրտով չէ:

img_aa916e81b4bc2437359f1edea290fa50

«Բարձրակրունկ» բոթասներ և կեդեր: Այս տարի բավականին լայն տարածում գտան «սնիկերս» կոչվող կեդերը, որոնք միանշանակ չընդունվեցին շատերի կողմից, այդ թվում և կանանց:

img_46f0fe663bc4d63398586c76cd00c6d6

Սուր քթով կոշիկներ: Հավանաբար արական սեռի ներկայացուցիչներին դեռ խորթ է նորաձևություն վերադարձած կոշիկի այս ձևը:

img_5a60acbb77322c3f1e6d888e8d5b7346

Լայնեզր գլխարկներ:  Նախկինում նման գլխարկներ ընդունված էր կրել միայն ծովափում, իսկ այժմ` գրեթե ամենուր: Սակայն տղամարդկանց մեծ մասի կարծիքով` այն չափազանց հնաոճ է դարձնում կնոջը:

img_f05dfa23e2937532964fc02e6b24c468

Լեգինսներ: Այս շրջանում բավականին նորաձև համարվող լեգինսները ամեմափրկիչ դեր են կատարում աղջիկների կյանքում: Դրանք կարելի է կրել և’ զգեստի տակից և’ երկար բլուզների, տունիկաների հետ: Բայց տղամարդկանց համար պարզապես անհասկանալի է, թե ինչու են որոշ աղջիկներ տաբատի փոխարեն կրում դրանք: Ճիշտն ասած` ինձ համար էլ🙂

img_d252d3f612c2986484c204efe9afcffc

Բարձր գոտկատեղով ջինսեր: Տղամադրիկ շատ ճիշտ են նկատել, որ այս տեսակ տաբատները ամեն աղջկա չէ, որ սազում են, և այսպիսի տաբատ կրելու համար պետք է անթերի կառուցվածք ունենալ: Նույնը վերաբերում է նաև բարձր գոտկատեղով շրջազգեստներին:

img_a7566b1d262b5d85e2ad088ba42786d9

Մեծ չափսերի գործած բլուզներ: Նման անփույթ բլուզներն, ըստ տղամարդկանց, սազում են ձկնորսներին և որսորդներին, բայց ոչ իգական սեռի նուրբ ներկայացուցիչներին🙂

img_53003cf11c179ac306e0279f1aec8a82

Վերջին տարիներին նորաձև դարձած բասկան այդքան էլ դուր չի գալիս տղամարդկանց: Նրանց կարծիքով` աղջիկները ասես հղի լինեն, երբ նման զգեստ կամ բլուզ են կրում🙂

img_a79561f5bdd4d79f46fb43477d67d779

Բանտեր: Որքան էլ նորաձև լինեն տարբեր տեսակի բանտերը ու դրանցով արված աքսեսուարները, դրանցով մենք մանկական տեսք ունենք:

img_817ff434a10be4c575168191a3921208

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s