Մի բրենդի պատմություն. Tiffany

Ողջույն, իմ սիրելիներ: Հատուկ FashionYan-ի քնքուշ ու նուրբ ընթերցողների համար «Մի բրենդի պատմություն» խորագրում այսօր կներկայացնեմ արծաթյա զարդերի հանրահայտ մի բրենդի` Tiffany-ի ստեղծման պատմությունը, որն արդեն 176 տարվա հնություն ունի🙂

Tiffany_1

Ժամանակակից աղջիկները  զարդերի մասին խոսելիս չեն կարող շրջանցել երկնագույն տուփերով Tiffany-ն, որը վաղուց դադարել է պարզապես բիժու լինելուց: Իսկ ամեն ինչ սկսվեց 1837 թվականին, երբ Լյուիս Տիֆանին և Ջոն Յանգը Բրոդվեյում բացեցին իրենց առաջին խանութը`  «Tiffany & Young» անվամբ: Առաջին իսկ օրը խանութից ստացված եկամուտը կազմեց ընդամենը 5 ԱՄՆ դոլար: Սկզբում այն գրենական պիտույքների և  մանր-մունր աքսեսուարների խանութ էր, սակայն երբ 1841 թվականին նրանց է միանում Ջեյ Էլ Էլիսը, և Tiffany-ն վերանվանվում է «Tiffany, Young & Ellis», խանութում հայտնվում են արծաթյա զարդեր, ինչպես նաև սպասք և ժամացույցներ: Հենց այդ տարիներին Tiffany-ն թողարկում է իր հանրահայտ հատուկ երանգի երկնագույն տուփերը, որոնք այս բրենդի առանձնահատկությունն են ու այցեքարտը:

tiffandco

Եվս մի կարևոր փաստ. Tiffany-ն դառնում է առաջին ամերիկյան ընկերությունը, որն իր զարդերում օգտագործում է 925 պրոբի արծաթ: Հետագայում այս չափանիշը տարածվում է զարդեր արտադրող ամերիկյան բոլոր ընկերությունների վրա:  1951  թվականին բացվում է Tiffany-ի դիզայնի դպրոցը, որը դիզայնի առաջին դպրոցն էր ամբողջ ԱՄՆ-ում:  Երկու տարի անց ընկերությունը վերանավնվում է` դառնալով Tiffany&Co:

Тиффани

1887 թվականին ընկերությունը մեծ քանակությամբ ադամանդյա քարեր է գնում և իր արտադրության մեջ սկսում օգտագործել նաև ադամանդ: 1907 թվականին Tiffany&Co-ի գլխավոր ոսկերչի շնորհիվ սահմանվում է ադամանդը և այլ թանկարժեք քարերը գնահատելու ընդհանուր միավորը` կարատը:

Tiffany բրենդը գնալով ճանաչելի է դառնում, իսկ երբ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնն իր կնոջ համար Tiffany-ից մարգարտյա վզնոց է պատվիրում, այն էլ ավելի հանրահայտ է դառնում, և դրանից սկսում են օգտվել նաև էլիտայի ներկայացուցիչները: Բրենդին հաջողություն են բերում նաև իր նշանադրության մատանիները, ինչպես նաև Օդրի Հերբերնը` «Նախաճաշը Տիֆանիի մոտ» ֆիլմում կրելով Tiffany մարգարտյա վզնոց:

0ze8JSsbIvk

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s