Հայկական hand made-ի ձեռքերը. Alexis Accessories

FashionYan-ի  «Հայկական hand made-ի ձեռքերը» բաժնում այսօր հյուընկալել եմ դիզայներ-

©пресс-служба Bosco di Ciliegi
©пресс-служба Bosco di Ciliegi

մոդելավորող, Alexis Accessories բրենդի հիմնադիր Արմինե Գևորգյանին:

Արմինեն զարդեր պատրաստել է դեռ մանկուց, բայց ավելի լուրջ դրանով սկսել է զբաղվել ուսանողական տարիներին, երբ ընտրեց նկարիչ-մոդելավորողի մասնագիտությունը: «Կոմպոզիցիայիս ուսուցիչը միշտ նշում էր, որ ես տեսնում եմ հագուստը իր աքսեսուարներով»,-պատմում է Արմինեն, ում հետ զրուցեցինք նրա ստեղծած աքսեսուարների և վերջերս Մոսկվայում կայացած ցուցահանդեսի մասին, որին մասնակից միակ հայկական բրենդը Alexis Accessories-ն էր:

-Ի՞նչ տեսակի աքսեսուարներ են գերիշխում Ձեր աշխատանքներում:

-Իմ աշխատանքներում գերիշխում են մասշտաբային, խոշոր աքսեսուարները , որոնք պիտի ծառայեն որպես հագուստի հիմնական լրացում, զարդարեն ցանկացած անշուք զգեստ: Նաև շատ են բեմական աքսեսուարները, որոնք կիրառվում են նկարահանումների, ցուցադրությունների ժամանակ: Կան նաև մանկական աքսեսուարներ և առօրյա մոդելներ:

3

-Հայաստանում կարելի՞ է լավ գումար վաստակել` ձեռքի աշխատանքներ ստեղծելով:

-Հայաստանի շուկան շատ փոքր է և հագեցած ցանկացած ապրանքով, հատկապես «հենդ մեյդ» ոլորտը, քանի որ շատ ձեռքի շնորք և գունային մտածելակերպ ունեցող ազգ ենք: Բայց ամեն ստեղծագործ մարդ գտնում է իր երկրպագուներին, կարող է՝ ոչ այդքան մեծ գումար վաստակելու, ինչքան ստեղծագործական փառասիրությունը, պոռթկումը բավարարելու համար:

1

-Վերջերս Մոսկվայում ցուցահանդեսի եք մասնակցել: Կպատմե՞ք այդ մասին: 

©пресс-служба Bosco di Ciliegi
©пресс-служба Bosco di Ciliegi

-Մոսկվայում ցուցահանդեսի մասնակցությունը շատ անսպասելի էր ինձ համար: Աշխատում էի նոր հավաքածուն  իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու վրա: Շատ քանակությամբ նամակներ և հաճելի կարծիքներ ստացա, որոնց թվում՝ Էվելինա Խռոմչենկոյից:  Հավանելով իմ այս տարվա հավաքածուն, նա առաջարկ արեց մասնակցել իր աքսեսուարների հավաքածուի ցուցահանդեսին, որտեղ պիտի ներկայացվեին ևս 22 դիզայներների աշխատանքներ:  Նմանատիպ միջոցառման մասնակցելը պատվաբեր է ցանկացած ստեղծագործ մարդու համար, իսկ ներկայացնել երկիրդ՝ առավել ևս:  Ցուցահանդեսը տեղի ունեցավ Մոսկվայի պատմական հուշարձան հանդիսացող «Պետրովսկիյ Պասսաժ»-ում, որտեղ 22 տարբեր երկրներից դիզայներներ ներկայացրեցին մեկական աշխատանք՝ «Վինտաժ» թեմայով : Ցուցահանդեսը ինձ համար ծանոթությունների, ստեղծագործական նոր թեմաների, փորձի փոխանակման մեծ առիթ դարձավ:

4

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել հենդ մեյդ ստեղծելիս:

-Հենդ մեյդի այն ոլորտը, որում ես ներկայանում եմ՝ HAND MADE LUXURY-ն , պահանջում է կատարման բարձրակարգ որակ և բարձրակարգ նյութեր: Երկրորդը Հայաստանում գրեթե անհնար է հայթհայթել: Այդ պատճառով ես ստիպված եմ պատվիրել կամ բերել դրանք տարբեր երկրներից : Հաճախ ինձ նյութեր են բերում հարազատներս և ընկերներս իրենց ճանապարհորդություններից, այդ պատճառով ունեմ էկզոտիկ նյութեր աշխարհի տարբեր անկյուններից՝ Հնդկաստան, Բալի, Չինաստան, Վիետնամ, Հունաստան և այլն: Հիմնական նյութերը, որոնցով աշխատում եմ, դրանք են՝  կաշի, պարաններ, կիսաթանկարժեք քարեր, փետուրներ, Swarovski բյուրեղներ, մետաղական ուլունքներ, ապակի, հայելի և հետաքրքրություն առաջացնող այլ նյութեր:

2

6

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s