Մի բրենդի պատմություն. Versace

FashionYan-ն իր «Մի բրենդի պատմություն» խորագրում այս անգամ կանդրադառնա ճանաչված և սիրված ևս մեկ բրենդի` Versace-ի ստեղծման պատմությանը:

Gianni-Versace-Джани-ВерсачеԻտալական նորաձևության այս տունը հիմադրվել է 1978 թվականին` դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից:

Թեև Ջանիի մայրը հագուստի մոդելավորող էր, բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Ջանիի ծնունդից 30 տարի անց Վերսաչե ազգանունը կդառնա աշխարհում ամենահայտնիներից մեկը:  Ի դեպ, հենց մայրն է Ջանիին հագուստ կարել սովորեցրել, և արդեն 25 տարեկանում նա պրետապորտե հագուստ էր կարում Genny, Complice և Callaghan ընկերությունների համար:

Վերջապես 1978 թվականին եղբոր` Սանտոյի աջակցությամբ, Ջանին բացում  է իր սեփական ընկերությունը: Հենց նույն թվականին էլ նա ցուցադրում է կանացի հագուստի իր առաջին  հավաքածուն, որն առանձնանում էր իր անսովոր և օրիգինալ համադրություններով, վառ գույներով: Հենց այս հավաքածուն, կարելի է ասել, սկիզբ տվեց Վերսաչիի ճանաչմանը:

2007ss-versace-01

1982 թվականից սկսած` արդեն հայտնի դիզայներ Վերսաչեն սկսում է հագուստ կարել թատերական ներկայացումների համար և մի շարք մրցանակների արժանանում:

article-2411415-1B9F9DF9000005DC-271_634x869«Իմ ներշնչանքը գիտելիքի արդյունք չէ, այլ ավելի շատ բնազդի»,-ասում էր Ջանին, ով վստահաբար դեռ շատ անելիքներ ուներ նորաձևության ասպարեզում, սակայն 1997 թվականի հուլիսին հանկարծակի հնչած կրակոցը խլում է Վերսաչիի կյանքը: Կարճ ժամանակ անց գտնում են նրա վրա կրակողի դիակը. նա ինքնասպան էր եղել հենց այն ատրճանակով, որով սպանել էր աշխարհահռչակ կուտուրյեին:

Ջանիի մահվանից հետո Versace նորաձևության տան տնօրեն է դառնում նրա քույրը` Դոնաթելան: Մինչ այդ նա ղեկավարում էր Versace Young մանկական հագուստ արտադրող ընկերությունը:  Այժմ Versace Group-ը, որն ունի ավելի քան 1700 աշխատակից, ղեկավարում են Դոնաթելա և Սանտո Վերսաչեները:

Ներկայումս Versace նորաձևության տունը զբաղվում է կանանց և տղամարդկանց հագուստի, կոսմետիկայի, օծանելիքի, թանկարժեք զարդերի, ժամացույցների և ինտերիերի ձևավորման պարագաների արտադրությամբ: Ներկայացված է աշխարհի շուրջ 60 երկրում:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s