Աշուն 2013-ձմեռ 2014 սեզոնի նորաձև կոշիկները

Աշունն արդեն լիովին «հաստատվել» է քաղաքում, և չնայած դեռ եղանակն այդքան էլ ցուրտ և անձրևային չէ, այնուամենայնիվ, արդեն ժամանակն է պահարանից հանել կամ գնել աշնանային նոր երկարաճիտ կոշիկներ: Նրանց համար, ովքեր ոչ մի կերպ չեն ուզում ետ մնալ նորաձևության վերջին միտումներից, FashionYan-ը կներկայացնի աշուն 2013-ձմեռ 2014 սեզոնի ակտուալ և թրենդային համարվող երկարաճիտ կոշիկների մի քանի օրինակներ:

Եվ այսպես` սեզոնի հիթերից են սուր քթով և մինչև ծնկներն ու դրանից էլ ավել ձգվող երկարաճիտ կոշիկները:

large_26

Նորաձև են համարվում նաև արտասովոր և հաստ կրունկներով, ինչպես նաև պլատֆորմի վրա կոշիկները: Մորթին նույնպես անպակաս է այս տարվա թրենդներից:

80534241_1_644x461_sapogi-zimnie-na-platforme-stelka-245mm-kalush

Այս սեզոնի միտումները բավականին բազմազան են` սկսած գույներից, վերջացրած նախշերով, որոնք, ի դեպ, առավել արտահայտված կլինեն վանդակերի ու կենդանական նախշերի տեսքով:

large_27

Ինչ վերաբերում է գույներին, ապա սեզոնի հիթերից են մուգ կապույտը, մուգ կանաչը և բալագույնը: Նորաձև կհամարվեն նաև դասական սևը, մոխրագույնը, բեժը, շագանակագույնի երանգները:

42144_73666

Թավիշ, կաշի, զամշ, մորթի. սրանք այն նյութերն են, որոնցից պետք է կարված լինեն քո նորաձև երկարաճիտ կոշիկները😉

42144_73690

2 thoughts on “Աշուն 2013-ձմեռ 2014 սեզոնի նորաձև կոշիկները

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s