Fashion տերմիններ. սովորում ենք տարբերակել

Հետևել նորաձևությանը, դեռ չի նշանակում ամեն ինչից տեղյակ լինել: Երբեմն մենք կարող ենք այնպիսի միջավայրում հայտնվել, որտեղ բոլորը խոսում են «նորաձևության լեզվով»:  Օտարահունչ բառեր, որոնք արտասանելն արդեն իսկ բարդ է, ուր մնաց թե՝ դրանց նշանակությունն իմանալ:

FashionYan-ը նման տհաճ անակնկալներից քեզ զերծ պահելու համար պատրաստել և հրապարակում է նորաձևության տերմինների փոքրիկ բառաշարք, որի միջոցով կարող ես խոսել «նորաձևության լեզվով»:

Եվ այսպես`

Haute couture (Հոթ կուտյուր):  Նշանակում է բարձր նորաձևություն: Haute couture անունը կրող նորաձևության տները հագուստ են կարում մեկ օրինակով և հատուկ պատվերով : Haute couture անունը նորաձևության տները ստանում են միայն Փարիզում :  Համապատասխան սերտիֆիկատ ձեռք բերելու  համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ նորաձևության տունը ունենա 20-ից ոչ պակաս աշխատող և տարին 2 անգամ ներկայացնի 50-ից ոչ պակաս մոդելներից բաղկացած հավաքածու : Summer-Fashion

Defile (Դեֆիլե): Դեֆիլե են կոչվում նորաձևության ցուցադրությունները, երբ մանեքենուհիները պոդիում են բարձրանում` նոր հավաքածուի զգեստները ցուցադրելու համար: Սովորաբար, դա ուղեկցվում է երաժշտությամբ և տևում 20 րոպեից ոչ պակաս:

Trend (Թրենդ):  Որոշակի ժամանակահատվածում ակտուալ համարվող աքսեսուարները, հագուստ, որը հանդիպում է  միանգամից մի քանի խոշոր դիզայներների հավաքածուներում, կոչվում են թրենդ: Սովորաբար այս կամ այն իրի թրենդայնությունը տևում է 3-4 սեզոն:

Couturiere (Կուտուրյե): Բարձր կարգի դիզայներ, որը զբաղվում է Haute couture հագուստի մոդելավորմամբ:

Brand (Բրենդ): Բրենդը առևտրային նշան է (ապրանքանիշ), որն ունի որոշակի կարգավիճակ հասարակության շրջանում: Որպեսզի ապրանքանիշը համարվի բրենդ, պետք է օգտագործողների ամենաքիչը 20 տոկոսի հավանությանն արժանանա:

brazil-fashion-rio.jpeg-1280x960Vintage (Վինտաժ): Վինտաժային են հավարվում ավելի քան 20 տարվա կյանք ունեցող իրերը, որոնք պահպանել են իրենց տեսքը, համապատասխանում են իրենց ստեղծման ժամանակաշրջանի թրենդներին և ներկա ժամանակաշրջանի նորաձևության պահանջներին:

Lookbook (Լուքբուք): Oրիգինալ ու նորաձև հագուստի ֆոտոշարք` բաղկացած հայտնի դիզայներների առաջարկած հագուստներից: Երբեմն lookbook-ն օգտագործվում է որպես հ “պորտֆոլիո” բառի հոմանիշ:

Prêt-à-porter (Պրետապորտե): Բառացի թարգմանաբար նշանակում է պատրաստի հագուստ: Սա այն հագուստն է, որն արտադրվում է մեծ ծավալներով` զանգվածային սպառման համար:

2 thoughts on “Fashion տերմիններ. սովորում ենք տարբերակել

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s