Անի Քոչար. Որպես ազգ, մեր դեմքը նորաձևության մեջ չունենք

Անի Քոչարն այն հայտնիներից է, ով միշտ ժամանակ է գտնում լրատվամիջոցների հարցերին պատասխանալու: Վերջերս Անին առավել ակտիվ է հասարակա-քաղաքական ոլորտում և, չնայած գերզբաղվածությանը, ժամանակ գտավ FashionYan-ի հետ զրուցելու նորաձևության մասին:

-Ողջույն, Անի: Որքանո՞վ ես հետևում նորաձևությանը և հատկապես՝ հայաստանյան նորաձևությանը:

-Վերջին տարիներին շատ քիչ ժամանակ ունեմ` վատնելու այն ոչ կարևոր բաների վրա: Ինձ համար 428437_449827105094940_856304261_nնորաձևությունը անհատական բնույթ է կրում, ամեն ոք ինքն իր ոճը, տեսակն ու ճաշակը պետք է ունենա` անկախ նորաձևության միտումներից: Հայաստանյան նորաձևությո՞ւն: Չհաշված մի քանի հայ լավ մոդելավորողների, մեր երկրում տեղական նորաձևություն, որպես այդպիսին, չկա: Մեզ դեռևս հագցնում են օտար բրենդներն ու, որոշների դեպքում, թուրքաչինականաիրանական ապրանքներով լի տոնավաճառները: Ցավոք, մենք տեղական, էթնիկի տարերով համեմված` արդի լուծումներով նորաձևություն չունենք: Որպես ազգ, տեսակ մեր դեմքը նորաձևության մեջ չունենք:

-Գիտեմ, որ մանեքենուհի ես աշխատել երկար ժամանակ: Հնարավո՞ր է մի օր քեզ կրկին տեսնել այդ կարգավիճակում:

-Ասեմ, որ ինքս էլ դեռևս չեմ կողմնորոշվում` ես նախկին մանեքենուհի եմ, թե ներկա: Վերջին տարիներին, ինչ խոսք, բալիկիս ծնունդով և գերհագեցած աշխատանքային օրակարգով պայմանավորված, որպես մանեքենուհի, գրեթե չեմ աշխատում, բայց այս տարվա ձմռանը, մոտ 2 տարվա դադարից հետո, կրկին պոդիում բարձրացա: Ասեմ, որ եթե լավ, հետաքրքիր և շահավետ առաջարկ այսօր էլ ունենամ, սիրով կմասնակցեմ: Ինձ համար այն այսօր ավելի շատ հաճելի զբաղմունք է, ոչ հիմնական աշխատանք, ինչպես մոտ 10 տարի առաջ էր: Որպես մոդել, սկսել եմ աշխատել 2000 թ.-ից, վերապատրաստվել եմ նաև գերմանացիների մոտ:

-Հագուստ ընտրելիս ո՞րն է հիմնական նախապայմանը քեզ համար:

603752_449826975094953_749942297_n-Հագուստ ընտրում եմ շատ հանպատրաստից: Հնարավոր է` քույրիկներիս կամ ընկերուհիներիս հետ գնամ խանութ` զուտ նրանց ուղեկցելու, բայց որևէ բան տեսնեմ, սիրտս կպնի, ու անմիջապես որոշեմ վերցնել այն: Երկար-բարակ չեմ մտածում. եթե հավանեցի, ուրեմն` վերջ, անմիջապես գնում եմ: Պետք է զգամ, որ դա իմն է, ու ինձ միևնույն է, թե դրանից էլ ով է հագնում կամ հագնում է, թե ոչ, քանի որ վստահ եմ, որ յուրաքանչյուրի վրա հագուստը յուրովի է նայվում` կախված արտաքին տվյալներից, կեցվածքից, մատուցման ձևից:

-Ուշադրություն դարձնու՞մ ես «բրենդ» կոչվածին:

-Վստահեցնեմ, որ ամենևին պիտակներին և «բրենդ» կոչվածին ուշադրություն չեմ դարձնում, այն իմաստով, որ եթե բրենդ է, ուրմեն ես ավելի բարձր եմ, քան այն մեկը, ով եթե բրենդային հագուստ չի հագնում, ուրեմն ցածր է կամ ավելի վատ ճաշակի տեր: Պիտակը գնահատում եմ այնքանով, որ այն արդեն իսկ կայացած բրենդ է` իր պատմությամբ, որակի հսկողությամբ և նմուշների անկրկնելիությամբ, ոչ ավելին, բայց ասեմ` այնպես չէ, որ իմ զգեստապահարանում բոլորը հայտնի և թանկարժեք պիտակներ ունեցող իրեր են: Չեմ խուսափի նաև խոստովանել, որ իմ թանկարժեք բրենդային հագուստների և իրերի ճնշող մեծամասնությունը բերված և կամ ուղարկված են արտերկրից. շատ բարեկամներ ունեմ արտերկրում ապրող: Մեր երկրում այն խանութների  ցանկում, որոնցից օգտվում եմ, և’ հայտնի բրենդներ կան և’ ոչ այնքան: Դա կախված է, թե այդ պահին ինչի և կամ ինչ առիթի համար է ձեռք բերվող հագուստը:

Մարդկանց ըստ հագած բրենդային հագուստի չեմ ընդունում, այլ ըստ իրական արժեքների, պիտակամոլ չեմ և կեղծ արժեքներով չեմ ապրում:

-Ոճիդ հարցում կողմնորոշվե՞լ ես: Ամենից շատ ո՞ր ոճն է քեզ հոգեհարազատ:

-Ես միշտ կողմնորոշված եմ, ու ասեմ` ամեն հարցում: Հագուստի, ոճի ընտրությունն էլ բացառություն չէ: Այլ խնդիր է, որ կախված այդ ժամանակաշրջանից, այդ ժամանակավա զարգացումներից, իմ զբաղվածությունից, իմ հոգեվիճակից և տրամադրությունից կարող է նախընտրություններումս որևէ բան փոխվել, կամ գունային նախապատվություններս տարբերվեն, սակայն միշտ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ինձ համար ձևը, գույնը ու որակն է շատ կարևոր, և թքած ունեմ, թե մի թիթիզ, ով ողջ օրը վատնում է նորաձևության կայքերում չափչփելով և կամ ամսագրեր թերթելով, ինձ նորաոճ հագնված կհամարի, թե` ոչ: Ես ես եմ, իմ տեսակը, էներգետիկան ու 217500_449826875094963_1558469032_nմատուցումն ունեմ, և դա միայն իմն է, ու ասեմ, որ երբեք չեմ սրտնեղել, որ, ասենք, վերջին թարմացումներից զերծ է մնացել իմ զգեստապահարանը: Դրանք երկրորդական գլխացավանքներ եմ համարում: Ես կարող է ամիսներով չհասցնեմ գնումների գնալ, բայց գնալիս էլ անմիջապես մի ողջ զգեստապահարան ձեռք բերել, ես չեմ կենտրոնանում նման բաների վրա:

 -Ի՞նչ երբեք չի հագնի Անի Քոչար լրագրողն ու հասարակական գործիչը:

-Ինչպես ասում են` «երբեք մի ասա երբեք»: Այս պարագայում էլ դրանով կառաջնորդվեմ և չեմ ասի, թե ինչ երբեք չեմ հագնի, քանի որ չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Վստահ կարող եմ ասել, թե ինչ չեմ հագել, բայց թե ինչ չեմ հագնի, դա ինձ համար անորոշ է: Բայց գիտեմ մեկ բան, որ ինձ համար «դրես կոդ» կոչվածը կարևոր է ու ճիշտ չեմ համարում, որ նույն հագուստով կարող են տանը լինել, այնուհետև բակում, հետո նույնով հյուր գնան, կամ դասի, աշխատանքի կամ երեկոյան ժամանցի վայր: Նաև դիմահարդարմանը, վարսահարդարմանն ու հարդարանքի պարագաներին է դա վերաբերում. պետք է կարողանալ հստակ տարանջատել գործնական, մասնագիտական, առօրյա, երեկոյան և մյուս բոլոր դրես կոդերն ու իմիջը:

2 thoughts on “Անի Քոչար. Որպես ազգ, մեր դեմքը նորաձևության մեջ չունենք

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s