Մի բրենդի պատմություն. Christian Dior

FashionYan-ն այս անգամ քեզ կներկայացնի աշխարահռչակ բրենդներից մեկի`Christian Dior-ի ստեղծման պատմությունը:

img14-ամյա Քրիստիանի բախտը նայելիս գնչուհին կանխագուշակել էր` Դիորը շուտով աղքատանալու է,  սակայն նրան հաջողություն ու գումար են բերելու կանայք: Հարուստ ընտանիքից սերող Քրիստիանը չէր պատկերացնում, թե ինչպես կարող է ինքն աղքատանալ, բայց գուշակությունից որոշ ժամանակ անց մահանում է նրա մայրը, իսկ հայրը սնանկանում է գործընկերոջ խաբեության արդյունքում:

Որոշ ժամանակ Քրիստիանը գոյատևում է ընկերների օգնության հաշվին, սակայն մանկության երազանքը` դառնալ նկարիչ, ստիպում է նրան գործի անցնել: Դիորը գլխարկների ու զգեստների մի քանի էսքիզներ է անում, որոնք գնում է «Ֆիգարո» ամսագիրը: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է:  Իրական հաջողությունը, սակայն, գալիս է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տեքստիլի ոլորտում խոշոր մագնատներից մեկը առաջարկում է Դիորին դառնալ իր նորաձևության տան դիզայները: Դիորը համաձայնվում է` պայմանով, որ տունը կոչվելու է «Քրիստիան Դիոր»:

1947 թվականին տեղի է ունենում Դիորի հավաքածուի առաջին ցուցադրությունը` Corolle անվամբ, որը հետագայում ստանում է  New Look անվանումը: Մեկը մյուսի հետևից պոդիում են դուրս գալիս գունեղ christian_dior_et_ses_mannequins_referenceզգեստներով աղջիկներ ու փարիզուհներին հիշեցնում կանացիության ու նրբագեղության մասին: Դիորի այս առաջին ցուցադրությունն ունենում է աննախադեպ հաջողություն: Որոշ ժամանակ անց «Քրիստիան Դիոր» նորաձևությանն տունն ուներ արդեն 100 մասնաճյուղ, որտեղ աշխատում էր մոտ 2000 մարդ: Դիորը նախընտրում էր ձեռքի կարը, և յուրաքանչյուր զգեստին մոտենում էր անհատապես: Շուտով Քրիստիանը որոշում է զբաղվել նաև օծանելիքի արտադրությամբ: Նա համոզված էր, որ օծանելիքը կանանց հագուստի շարունակությունն է: Դիորի արտադրած առաջին օծանելիքներն են` Miss Dior, Diorama, Diorissimo, J’adore:

Դիորի հաջորդ քայլը կոսմետիկայի առանձին արտադրամաս բացելն էր: 1955 թվականից շուկա են մտնում Դիորի շրթներկերը, 1961 թվականից` եղունգների համար նախատեսված լաքերը:

Դիորը օրնիբուն ու քրտնաջան աշխատում էր, և դա չէր կարող չազդել նրա առողջության վրա:  Նա մեկնում է Իտալիա` բուժվելու նպատակով, սակայն հենց այնտեղ էլ 1957 թ. հոկտեմբերի 24-ին մահանում է` սրտի կաթվածից:

christian_dior_jadore_perfumeԴիորի մահից հետո «Քրիստիան Դիոր» նորաձևության տան գլխավոր դիզայներ է դառնում Իվ Սեն Լորանը, ով Դիորի մոտ աշխատանքի էր ընդունվել նրա մահվանից 4 տարի առաջ: 1960 թվականին, սակայն, նա կանչվում է ռազմական ծառայության և ստիպված է լինում լքել զբաղեցրած պաշտոնը: Նրան փոխարինելու է գալիս Մարկ Բոանը, իսկ նրանից հետո` 1989 թվականին, Ջանֆրանկո Ֆերրեն: 1996 թվականին «Քրիստիան Դիորի» գլխավոր դիզայներ է դառնում Ջոն Գալիանոն:

Ներկայումս «Քրիստիան Դիոր» բրենդը խանութներ ունի աշխարհի 40-ից ավելի երկրում:

Թարգմանությունը` FashionYan

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s